Ի գիտություն տղամարդկանց․ ցինկի պակասն օրգանիզմում ազդում է սեռական կյանքի վրա
ԼԱՅՖՄասնագետները պարզել են, որ սնունդի մեջ որեւէ կարեւոր տարրի բացակայությունը կարող է բացասաբար անդրադառնալ զույգի սեռական կյանքի վրա: Մասնավորապես, գիտնականները պնդում են, որ օրգանիզմում ցինկի պակասը ազդում է սեքսի որակի վրա: Ցինկի պակաս քանակի դեպքում տղամարդու օրգանիզմում տեստոստերոն հորմոնը սկսում է պակաս արտադրվել, ինչի հետեւանքով սեռական ցանկությունը նվազում է: Արդյունքում, զույգի սեռական կյանքը վատանում է:
Մասնագետները խորհուրդ են տալիս տղամարդկանց հետեւել իրենց սնունդին եւ ավելի հաճախ օգտագործել ցինկ պարունակող մթերք` սունկ, գետի ձուկ, հավի միս եւ այլն: Նման մթերքները ակտիվացնում են տեստոստերոն հորմոնը, բարձրացնում են տրամադրությունը, ինչի արդյունքում սերմնարտադրությունն ավելանում է: Եթե տղամարդը ճիշտ կենսակերպ վարի, ճիշտ սնվի եւ հետեւի քաշին, ապա ակտիվ սեռական կյանք կունենա մինչեւ խոր ծերություն: Կինը կարող է օգնել զույգին` հետեւելով, որ նա ճիշտ սնվի:



