Երևան, 26.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մենք կարևորում ենք գրքի և ընթերցանության տարածումը․ Ժաննա Անդրեասյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի գրական մրցույթի մրցանակակիրներին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Գրական մրցույթն անցկացվել է «Արձակ», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն», «Պոեզիա» անվանակարգերում: Ժյուրին գործերը կարդացել է անանուն՝ սահմանված չափանիշներով գնահատելով առավելագույնը 50 միավորով։ Գրական մրցույթին դիմել են 185 գրող:

Նախարարը շնորհակալություն է հայտնել  մրցանակակիրներին փառատոնին մասնակցելու և շնորհավորել գրանցած հաջողությունների համար. «Տարեցտարի փառատոնը մեծ թափ է հավաքում, և մենք շատ կարևորում ենք ձեր կատարած աշխատանքը, ձեզնից յուրաքանչյուրը տարբեր զբաղմունքներ, կրթական փորձառություն և դիրք ունի, բայց շարունակում եք ստեղծագործել, գտել եք ձեզ այս ասպարեզում: Մենք կարևորում ենք  գրքի և ընթերցանության տարածումը, որին մեծապես նպաստում է նաև փառատոնը»:

Ժաննա Անդրեասյանը մրցանակակիրներին հորդորել է ներգրավվել նաև նախարարության կողմից իրականացվող «Քո արվեստը դպրոցում» ծրագրին, որի շրջանակում արվեստագետները հնարավորություն ունեն շփվելու դպրոցականների հետ, խոսելու իրենց գործունեությունից. «Ես շատ ուրախ կլինեմ, որ դուք ևս լինեք այդ արվեստագետների շարքում: Մենք երեխաների շրջանում ընթերցանությունը խրախուսելու ծրագրեր ունենք, և ժամանակակից գրողների հետ շփումն առավել կոգևորի նրանց»:

Նախարարը նաև նշել է, որ մտադրություն կա հետագայում Գրքի երևանյան փառատոնի մեկ օրն անցկացնել ՀՀ մարզերից որևէ մեկում՝ հնարավորություն տալով ձևավորված մշակույթը և մթնոլորտը հասանելի դարձնել նաև մարզերում:

ԿԳՄՍ նախարարը նաև կարևորել է, որ ժամանակակից գրողների ստեղծագործություններն ունենան շարունակություն. բեմադրվեն թատրոններում, որոնք կնպաստեն գրական ստեղծագործությունների հանրայնացմանը:

Ժաննա Անդրեասյանը ներդրած ջանքերի համար շնորհակալություն է հայտնել փառատոնի կազմակերպիչներին: 

Հանդիպման մասնակիցները կիսվել են փառատոնի անցկացման վերաբերյալ իրենց տպավորություններով, ինչպես նաև հանդես են եկել գրական, թատերական ոլորտների բարեփոխման առաջարկություններով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնն այս տարի անցկացվել է սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում, գրքի տոնավաճառը (20-40 % պարտադիր զեղչ)՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում: Փառատոնի փակման օրը տեղի է ունեցել մրցանակաբաշխություն, հայտնի են դարձել գրական մրցույթի հաղթողները:

Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի գրական մրցույթի հաղթողներն են «Դրամատուրգիա» անվանակարգում Վահագն Դաբաղյանը, «Պոեզիա» անվանակարգում Ռազմիկ Գրիգորյանը, «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում Մարիամ Հերգնյանը, «Արձակ» անվանակարգում Հրաչյա Մանուկյանը: Հատուկ մրցանակի է արժանացել Արամ Ավետիսը:

Նշենք նաև, որ Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի ընթացքում անցկացվել են 32 միջոցառումներ, որոնց թվում՝ սպասված գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ (Լատվիա, Իսպանիա, Իտալիա, Վրաստան, Սլովենիա, Ռուսաստան), գրական ստենդափ, բաթլ, թատերական և երաժշտական ներկայացումներ, պերֆորմանսներ, պոեզիայի ընթերցումներ, փիչինգ և այլն։ Փառատոնին մասնակցել են 50-ից ավելի հրատարակչություն, գրավաճառ և մշակութային կազմակերպություն, 200-ից ավելի գրողներ, քննադատներ և բազմաթիվ ընթերցողներ: Այս տարի փառատոնն ունեցել է ավելի քան 30.000 այցելու, վաճառվել է 12.000 գիրք, փառատոնի օրերին փառատոնի ինստագրամյան էջի այցելուների թիվը մեծապես աճել է։

 

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Հոգևոր արմատներից կտրվելը հավասարազոր է ինքնակործանման. ի՞նչ է ապացուցելու հայ ժողովուրդը հունիսի 7-ին. «Փաստ»Բաքվում այսօր տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումները ՔՊ-ում հասկանու՞մ են արդյոք, որ իրենց այսօրվա քաղաքականության արդյունքում, Հայաստանն ուղղակի կարող է «սեղմվել» Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արանքում. Արտակ ԶաքարյանՀայաստանի անդամակցությունը ԵՄ-ին կզրկի նրան շահավետ համագործակցությունից. Պեսկով Այդ ժամանակ բոլորի աշխատանքի վայրի մասին տեղեկատվության տեղը տվյալների բազայում գրվել է Иц Фсб. Կարապետյան 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Ի պատասխան Ալիև և հաջիև ազերիների երազանքին. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ չի ստացվում Ծառուկյանին ներքաշել Փաշինյանի խաղի մեջ«Քաղաքական ավանտյուրան երկրի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների». «Փաստ»Տաշիրի բնակիչներն էլ գիտեն, որ եթե մենք չգնանք ընտրության՝ ադրբեջանցիները կգան. Նարեկ ԿարապետյանՀայաստանի քաղաքական դաշտը ե՞րբ է ազատվելու կուռքի վերածված քաղաքական գործիչներից. Արսեն ՎարդանյանՎթար է․ 24 ժամ ջուր չի լինելու Լիբանանում իսրայելական hարձակnւմների հետևանքով զnhերի թիվը հասել է 3,185-ի Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ»10 բալանոց խցանում է․ քաղաքացիները հայտնում են աշխատանքից ուշանալու մասին Քաղաքական բեմի «կեղծ ընդդիմադիրները». ովքե՞ր են իրականում օգնում ՓաշինյանինԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Իսկ ինչպե՞ս է որոշվելու 300-500 հազարը. «Փաստ»Ռուբիոյի՝ Բաքու չմեկնելը պատահական չէ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 26-ի համար Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու Ռոբերտ Քոչարյանը. «Փաստ»«Գալու է բոլոր մեղավորների պատասխան տալու ժամանակը». «Փաստ»Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. «Փաստ»Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ»Սատելիտների քաղաքականությունը. ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ»ԵԱ․ Հայ շախմատիստուհիների արդյունքներն առաջին խաղափուլում Մայիսի 26-ին, 27-ին, 29-ին, հունիսի 2-ին գազ չի լինելու Արագածոտնի մարզում բեռնատարը բախվել է «Ford Transit»-ին և դիմել փախուստի․ կան վիրավnրներ Ռուսաստան–ՆԱՏՕ հարաբերությունների շուրջ նոր մտահոգություններ Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել Նավթի համաշխարհային շուկայում գների անկում է նկատվել Վթարի մասնակից ոչ սթափ վարորդին դատարանը երկամսյա տնային կալանք է տվել Նորից զգալ կյանքը. Գոռ Հակոբյանն ու Հրուշ Մնոյանը որդու՝ Ֆելիքսի բուժման ընթացքից նոր լուսանկարներ են հրապարակել Տաշիրի բնակիչներն էլ գիտեն, որ եթե մենք չգնանք ընտրության՝ ադրբեջանցիները կգան․ «Ուժեղ Հայաստան»Իդա օրն պադմագան օրը . ձեր ցավը տանիմ. Նարեկ Կարապետյան«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն և «Թովմասյան» հիմնադրամը ստորագրել են հուշագիրՀռոմի պապը խոսել է արհեստական բանականության ռիսկերի մասին Երևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանքանջատումներ կլինեն Ծննդավայրս․ Նարեկ ԿարապետյանԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ուկրաինայում զինվորական կոմիսարիատի աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու և նրա դստերը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ակնալիճում 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին Իսպանիայում հայտնաբերվել են վաղուց կորած 17-րդ դարի նկարներ Կասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունը Ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցներ կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով. ՆԳՆ Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը Հորմուզի նեղուցի բացումը կիրականացվի փուլերով «Այս մարդը Ալիևին «ոչ» ասելու կամք չունի». Մենուա ՍողոմոնյանՄիայն Ուժեղ Հայաստանը կստեղծի հուսալի ճանապարհ դեպի արևելք, դեպի արևմուտք, դեպի հյուսիս և դեպի հարավ. Հրայր Կամենդատյան