2023-ին ԼՂ-ում տեղի ունեցածը բռնի տեղահանում էր և էթնիկ զտում. Պետդեպ
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ պետքարտուղարությունն իր դիրքորոշումն է հայտնել մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ: Արձագանքելով «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը, թե ինչպես է Վաշինգտոնը դիտարկում այն զարգացումները, ինչի հետևանքով Արցախի ամբողջ հայ բնակչությունը տեղահանվեց Հայաստան, պետքարտուղարությունը հայտնում է. «Մեկ տարի առաջ ավելի քան 100 հազար էթնիկ հայեր Լեռնային Ղարաբաղից փախուստի դիմեցին Հայաստան:
Այն տրավման և դժվարությունները, որոնց առերեսվում են հակամարտության ընթացքում իրենց տներն ու ապրուստը կորցրածները, առայսօր իրեն զգացնել է տալիս: Այս տարելիցը մեզ հիշեցնում է, որ դարավոր հակամարտությունների ընթացքում տարածաշրջանում միլիոնավոր անմեղ խաղաղ բնակիչներ զոհվել և տեղահանվել են: Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել տարածաշրջանի գործընկերների հետ՝ կարիքավորներին օգնություն ցուցաբերելու և Ադրբեջանի ու Հայաստանի միջև երկարատև և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր կնքելու համար, որպեսզի վերջապես կայունություն և անվտանգություն հաստատվի տարածաշրջանում, որը չափազանց երկար ժամանակ հակամարտության մեջ է»,- ասված է պետքարտուղարության պատասխանում: