Զելենսկին պատրաստվում է Հարիսի և Թրամփի հետ հանդիպումներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի հետ հանդիպումների նախապատրաստման մասին։
Քաղաքական գործիչը ուղերձը հրապարակել է իր Telegram ալիքում։
Զելենսկին խոսել է ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում Ուկրաինայի հակամարտության կարգավորման իր ծրագիրը ներկայացնելու պլանների մասին։
Նա հայտարարել է Բայդենի և դեմոկրատական և հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչների հետ պլանավորված հանդիպումների մասին, ինչպես նաև հույս հայտնել Թրամփի և Հարիսի հետ հանդիպումների առնչությամբ։
«Հիմա մենք շատ կոնկրետ ծրագիր կներկայացնենք»,- ասել է Զելենսկին:
Ավելի վաղ, նա հայտարարել է, որ մտադիր է հենց այս տարի վերջ տալ պատերազմին՝ Ուկրաինային ձեռնտու պայմաններով: Հիշյալ ծրագիրն Ուկրաինայի ղեկավարը հաղթական է որակել: