Լիբանանում այս շաբաթ ընդհանուր առմամբ սպանվել է 70 մարդ. Al Jazeera
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լիբանանում այս շաբաթ ընդհանուր առմամբ սպանվել է 70 մարդ, տեղեկացրել է Al Jazeera-ն։
Կատարյան ԶԼՄ-ի տեղեկացմամբ՝ ուրբաթ Բեյրութի արվարձանին հասցված հարվածի զոհերից երեքը երեխաներ են, յոթը՝ կանայք, երեքը՝ սիրիացի։
Ընդհանուր առմամբ 68 մարդ վիրավորվել է հարձակման ժամանակ, նրանք տեղափոխվել են 12 հիվանդանոցներ։ 15 մարդ նախկինի պես հիվանդանոցներում է, այդ թվում երկուսը՝ ծայրահեղ ծանր վիճակում։
ԶԼՄ-ները նշում են, որ զոհերի ընդհանուր թիվը փեյջերների, ռացիաների պայթեցումներից, անօդաչուների գրոհներից այս շաբաթ կազմում է 70 մարդ։
Բոլոր երեք գրոհների հետեւանքով 177 վիրավորներ գտնվում են հիվանդանոցներում։ Նրանցից 152-ը վերակենդանացման բաժանմունքներում են, իսկ հարձակումների սկզբի պահից հետո կատարվել է 2 078 վիրահատություն։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live