Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Պարգևատրումներ Գլխավոր դատախազությունում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Գլխավոր դատախազությունում, Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ,  այսօր տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհավորել է Դատախազության աշխատակիցներին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 33-րդ տարեդարձի կապակցությամբ և նշել.

«Հարգելի՛ գործընկերներ,

Այս խորհրդանշական օրը հրաշալի առիթ է կրկին արժևորելու հայրենիքին ծառայելու մեր առաքելությունը:

Անկախությունը շնորհ չէ. այն սերունդների առջև մեր պատասխանատվության և նախնիների նկատմամբ մեր հաշվետվողականության լրջագույն քննությունն է: Այդ քննությունը գնահատվում է մեր աշխատանքով. ազնիվ ու սրտացավ աշխատանքով: Սերունդների առջև մեր պատասխանատվության և նախնիների նկատմամբ մեր հաշվետվողականության ճանապարհին մենք՝ որպես դատախազներ, ունենք անփոխարինելի դերակատարություն։ Մեր աշխատանքը ծառայում է մեկ նպատակի՝ Հայաստանի Հանրապետության իրավակարգի ամրապնդմանը, մեր երկրի կայունությանն ու հետևողական զարգացմանը: 

Ժամանակակից աշխարհի մարտահրավերները փոխվել են և դրանք հնարավոր է հաղթահարել մեր մտածողության փոփոխությամբ, մոտեցումների անկաշառությամբ և վերաբերմունքի ազնվությամբ:

Մեր առջև դրված է ամենօրյա անտրտունջ ու նվիրված աշխատանքի պահանջ: Մենք՝ որպես իրավապահ համակարգի լոկոմոտիվ, պետք է պայքարենք հանուն արդարության և օրինականության հաստատման, հանուն մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության, հանուն Հայաստանի Հանրապետության։ 

Հարգելի՛ գործընկերներ, 

Այսօր, այս հանդիսավոր առիթով, ցանկանում եմ նախ բոլորիս կողմից շնորհավորել Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով դասային աստիճանների և պետական պարգևների արժանացած մեր գործընկերներին, շնորհակալություն հայտնել նրանց և մեր բոլոր գործընկերներին, ովքեր իրենց նվիրվածությամբ, գիտելիքով, պրոֆեսիոնալիզմով, անկաշառությամբ և ազնվությամբ յուրաքանչյուր օր նպաստում են մեր իրավական պետության ամրապնդմանը: Շնորհակալ եմ ծառայության համար»: 

Հանդիսավոր նիստի ավարտին ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով՝ Հայաստանի Հանրապետության դատախազության մի շարք դատախազների և Դատախազության  աշխատակիցների հայտարարվել է շնորհակալություն, վերջիններս պարգևատրվել են հուշանվեր ժամացույցով, «ՀՀ դատախազության 105-ամյակ» հոբելյանական մեդալով, «ՀՀ դատախազություն» կրծքանշանով, դրամական պարգևով, մեկ դատախազի շնորհվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:

Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան