Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երվանդ Զախարյանը մտահոգիչ է համարում արտաքին շուկաներում հանքահումքային ապրանքների գնանկումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանքահումքային ապրանքների միջազգային շուկաներում վերջին շրջանում արձանագրվող դրսևորումները լուրջ դժվարություններ են ստեղծել նաև ոլորտի հայաստանյան ընկերությունների համար։ Առկա իրավիճակը և ի հայտ եկած խնդիրները քննարկելու, դրանց լուծումներ տալու նպատակով հունվարի 26-ին էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում հրավիրվել էր աշխատանքային խորհրդակցություն՝ հանքարդյունաբերության ո լորտում գործող մի շարք ընկերությունների և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԷԲՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Բացելով խորհրդակցությունը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն անդրադարձավ արտաքին շուկաներում հանքահումքային ապրանքների, մասնավորապես՝ պղնձի և մոլիբդենի գների անկմանը, նշելով, որ ստեղծված իրավիճակը իսկապես անհանգստացնող է։ Ուստի անհրաժեշտ է համախմբել ջանքերը՝ իրավիճակից ելքեր գտնելու և ոլորտի ընկերությունների մոտ առաջացած դժվարությունները համատեղ ուժերով հաղթահարելու համար։ Առավել ևս, որ տնտեսության այս ճյուղն ունի նաև կարևոր սոցիալական նշանակություն։ Այն ապահովում է մի քանի հազար աշխատատեղ, որոնց արճատումն, առկա սոցիալական պայմաններում, անթույլատրելի է։

Փաստելով արտաքին շուկաներում ձևավորված գների պայմաններում առաջացած դժվարությունները՝ խորհրդակցությանը մասնակցող ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց հուզող խնդիրները, ինչպես նաև այն առաջարկությունները, որոնք կարող են մեղմել գների անկման ազդեցությունը։ Դրանք վերաբերում էին ինչպես օրենսդրական փոփոխություններին, այնպես էլ ֆինանսական հնարավոր աջակցության տրամադրմանը։ 

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Զախարյանը տեղեկացրեց, որ բարձրացված հարցերը կարճ ժամանակահատվածում կքննարկվեն շահագրգիռ նախարարությունների հետ և դրանց հիման վրա առաջարկություններ կներկայացվեն կառավարությանը՝ խնդիրներին լուծումներ տալու նպատակով։ Ստեղծված իրավիճակում նախարարը միաժամանակ կարևորեց ընկերություններում աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունը։

 

Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր Ավետիսյան