Իրանը ներկայացրել է նորագույն հարձակողական ԱԹՍ, «Ջիհադ» և «Զուհաիր» բալիստիկ հրթիռներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թեհրանում, ի պատիվ Սրբազան պաշտպանության շաբաթվա, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ներկայությամբ տեղի է ունեցել Իրանի զինված ուժերի հանդիսավոր զորահանդես։
Միջոցառման ժամանակ առաջին անգամ ցուցադրվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նորագույն կամիկաձե հարձակողական անօդաչու թռչող սարքը՝ «Շահեդ-136Բ»:
Բացի այդ, ներկայացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հեղուկ վառելիքով գործող նորագույն բալիստիկ հրթիռը՝ «Ջիհադ»-ը։ Այն հագեցած է հզոր պայթուցիկ լիցքով անջատվող մարտագլխիկով և ունի 1000 կիլոմետր հեռահարություն։
Նարկայացվել է նաև «Զուհաիր» մարտավարական բալիստիկ հրթիռը՝ 500 կմ հեռահարությամբ: Ինչպես նկատում է աղբյուրը, տարածաշրջանում ամերիկյան բազաները գտնվում են այս հրթիռների շառավղում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live