Կա 3 վիրավոր․ «Mercedes»-ն Արարատում բախվել է արգելապատնեշին, ընկել ջրատարն ու հարվածել կամրջին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22:10-ի սահմաններում Արարատի մարզի բնկաիչ 42-ամյա Հայկ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ոսկետափ գյուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշին, ընկնել ջրատարը և առաջ ընթանալով՝ բախվել է բետոնե կամրջին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հայկ Հ.-ն, նրա ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 41-ամյա Մկրտիչ Մ.-ն և 43-ամյա Հարություն Ք.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ու Վեդու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live