Սնունդ Կազանովայի համար․ ուտելիքներ, որոնք դրական են ազդում տղամարդկանց պոտենցիայի վրա (լուսանկարներ)
ԼԱՅՖԱյս ուտելիքները սարսափելի թանկ չեն ու վաճառվում են բոլոր խանութներում։ դրանք, գիտնականների պնդմամբ, կարեւոր են տղամարդկանց համար, դրական են ազդում պոտենցիայի ու սեռական առողջության վրա։
1, Բազուկ

Բազուկը համարվում է «Վիագրա»-ի բնական փոխարինողը։ Իր մեջ պարունակող օգտակար վիտամինների շնորհիվ այն դրական ազդեցություն ունի տղամարդկանց սեռական առողջության վրա։
2, Դառը շոկոլադ

Դառը շոկոլադը, դրանում առկա ֆլավոնոիդների շնորհիվ, բարելավում է արյան շրջանառությունը, եւ օրական 45 գրամ դառը շոկոլադ ուտելը բարելավում է տղամարդկանց սեռական կարողությունները։
3, Ձմերուկ

Տղամարդկանց առողջության համար ձմերուկն իսկական գանձ է, վատը միայն այն է, որ ձմերուկը սեզոնային բնույթ ունի։ Այն հրաշալի խթանում է տղամարդկանց սեռական ունակությունները։
4, Բանան

Պարբերաբար բանան ուտելու դեպքում, ինչպես նշում են գիտնականները, տղամարդկանց սերմնահեղուկի որակը բարելավվում է, ինչպես նաեւ բեղմնավորման հետ կապված խնդիրները։
5, Պոպոք

Պոպոքի դրական ազդեցությունը տղամարդկանց պոտենցիայի վրա վաղուց է հայտնի։ Եւ սա պատահական չէ։ Իր մեջ պարունակող վիտամինների եւ նյութերի շնորհիվ այն կանխում է իմպոտենցիան։
6, Պոմիդոր

Պոմիդորում առկա լիկոպինը մարդուն անչափ օգտակար է, սակայն այն ստացվում է միայն սնունդի հետ։ Այն նպաստում է տղամարդկային հորմոնի՝ տեստոստերոնի առաջացմանը։



