Մահացել է լեգենդար ABBA խմբի անդամ Ռոջեր Պալմը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ75 տարեկան հասակում մահացել է շվեդական ABBA փոփ խմբի թմբկահար Ռոջեր Փալմը: Այս մասին հաղորդում է Aftonbladet-ը։
Երաժիշտը մահացել է սեպտեմբերի 21-ին։ Նրա ընտանիքը հայտարարել է, որ Պալմի մահվան պատճառը Ալցհեյմերի հիվանդության բարդություններն են։
«Նա ջերմ ու համեստ մարդ էր՝միշտ ընկերների և ընտանիքի պաշտպան։ Նա իրենից հետո մեծ դատարկություն է թողնում։ Մենք բոլորս նրան կհիշենք ջերմ սրտերով»,-ասվում է արտիստի ընտանիքի հայտարարության մեջ։
Ռոջեր Պալմը ծնվել է 1949 թվականին։ Նա հանդես է եկել Gimmicks, Beatmakers և Moonlighters երաժշտական կոլեկտիվներում, բայց շատ ավելի հայտնի է դարձել որպես ABBA-ի թմբկահար։ Նա մասնակցել է ABBA-ի այնպիսի հանրահայտ հիթերի ձայնագրմանը, ինչպիսիք են՝ Dancing Queen, Mamma Mia, Take a Chance on Me ու Thank You for the Music երգերը։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



