Սևանա լճի մակարդակն իջել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել՝ 1900.54մ (22.09.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 37սմ-ով, հայտնել են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Արփա-Սևան ջրատարով սեպտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.644մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 22-ը ներառյալ՝ 178.136մլն.մ³:
Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի սեպտեմբերի 16-22-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 0.423մլն.մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 16-ից սեպտեմբերի 22-ը ներառյալ՝ 131.038մլն.մ³:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live