Ռուս-ուկրաինական պատերազմն ավելի մոտ է ավարտին, քան կարծում են շատերը. Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուս-ուկրաինական պատերազմն ավելի մոտ է ավարտին, քան կարծում են շատերը։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է ABC News-ին տված հարցազրույցում։ Նա նաև կոչ է արել դաշնակիցներին մեծացնել ռազմական օգնությունը։
«Հաղթանակի ծրագիրը Ուկրաինայի հզորացումն է։ Դրա համար մենք խնդրում ենք մեր ընկերներին, մեր դաշնակիցներին, որ մեզ զորացնեն։ Սա շատ կարևոր է։ Կարծում եմ՝ մենք ավելի մոտ ենք խաղաղությանը, քան կարծում ենք։ Մենք ավելի մոտ ենք պատերազմի ավարտին. մենք պարզապես պետք է շատ ուժեղ լինենք»,- ասել է Զելենսկին։
Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով Միացյալ Նահանգներ է ժամանել սեպտեմբերի 22-ի երեկոյան։ Այնտեղ նա նախատեսում է ներկայացնել Ուկրաինայի «հաղթական ծրագիրը», ինչպես նաև ելույթ ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։