Հայաստանն ու Ադրբեջանը Ժնևում կքննարկեն խաղաղության հարցը
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան երկկողմ հանդիպում կանցկացնեն հոկտեմբերին Ժնևում կայանալիք Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակներում՝ քննարկելու տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է քարտուղար Թոմաս Ֆիցսիմոնսը։
«Հոկտեմբերի 13-17-ը Ժնևում Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը տեղի կունենա երրորդ անգամ։ Նրանց հանդիպումը նպատակ ունի ներդնել խորհրդարանական դիվանագիտության տարրը տարածաշրջանում խաղաղության ջանքերի մեջ»,- ասել է Ֆիցսիմոնսը։
Երկու երկրների օրենսդիր մարմինների ղեկավարները հանդիպել են մայիսի 16-ին՝ Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին հանդիպման շրջանակում։