Պուտինը հարձակումներ է ծրագրում ուկրաինական ատոմակայանների ենթակառուցվածքի վրա՝ դրանք էլեկտրացանցից անջատելու նպատակով․ Զելենսկի
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պուտինը հարձակումներ է ծրագրում ուկրաինական ատոմակայանների ենթակառուցվածքի վրա՝ դրանք էլեկտրացանցից անջատելու նպատակով։
Այս մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին` ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից։
«Ռուսաստանի երազանքը հարևանին կործանելն է․ ՌԴ-ն այդ նպատակով հատուկ ընկերներ ունի ՝ Հյուսիսային Կորեան և Իրանը։
Հիմա Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի ցանկացած հարևան զգում է, որ պատերազմը կարող է նաև իրենց մոտ գնալ։ Մտածեք, թե ինչ վնաս է դա լինելու ամբողջ աշխարհի համար»,-հայտարարել է նա։
«Վերջերս ես մեկ այլ հետախուզական հաղորդում ստացա այն մասին, որ Պուտինը հարձակումներ է ծրագրում ուկրաինական ատոմակայանների ենթակառուցվածքի վրա՝ դրանք էլեկտրացանցից անջատելու նպատակով։
Ցանկացած հարված կարող է հանգեցնել միջուկային աղետի։ Նման օր երբեք չպետք է գա»,-հայտարարել է նա։
Զելենսկին ՄԱԿ-ում ասել է, որ միայն իր «խաղաղության ծրագիրը» կկանգնեցնի Ուկրաինայում հակամարտությունը»:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live