Ադրբեջանցիներն են մտել մարդկանց մեջ, պայթեցրել. բենզինի պահեստի պայթյունից անհետ կորածի կին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«ԴՆԹ որևէ համընկնում չկա։ Երեք մարմին կա, որ ԴՆԹ որևէ համընկնում չեն ունեցել։ Այստեղից եզրակացություն, որ այդ երեք մարմիններն ադրբեջանցիներ են, նրանք են մտել ու պայթեցրել։ Ես միշտ եղել եմ այդ կարծիքին, ու բոլորն էլ այդ կարծիքին են»,-ՄԱԿ-ի գրասենյակի առջև այսօր կազմակերպված ակցիայի ժամանակ հայտարարրեց սեպտեմբերի 25-ին Արցախում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով անհետ կորածներից Սամվելի կինը։
Նրա խոսքով՝ Փաշինյանն իրենց հրաժարվում է ընդունել, իրենց հարցերին պատասխանողներ չկան։
«Ոչ մեկի համար կարևոր չէ, թե ինչ վիճակում են, ինչպես են ապրում 22 անհետ կորածների ընտանիքները։ Ամեն օր երեխուն խաբում ենք, պապան գործի է, վաղը գալու է, պապան գործի է, ու այդ վիճակում է 22 ընտանիք, ծնողն ամեն օր լացում է »,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live