Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

150 տարի շարունակ՝ ամենահայտնին՝ հայտնիների մեջ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռոմ արտադրողների մեջ կան շատ հայտնի ապրանքանիշեր, բայց բավական է անփորձ մարդուն հարցնել, թե ո՞ր ռոմ արտադրողներին են նրանք ճանաչում, և 10-ից 8-ը կտա Բակարդի անունը: Այդ հայտնի ապրանքանիշն ավելի քան 100 տարվա պատմություն ունի։ Իսկ ամեն ինչ սկսվել է այն ժամանակ, երբ գինու վաճառական Ֆակունդո Բակարդին որոշեց իր հայրենի Իսպանիայից տեղափոխվել Կուբայի Սանտյագո դե Կուբա քաղաք։ Կղզի ժամանելուն պես նա արագ հետաքրքրվեց ռոմով և որոշեց փորձել իր ուժերը այդ ըմպելիքի արտադրության մեջ: Ավելին, նա լավ տիրապետում էր գինիներին, ինչը նշանակում է, որ նա գիտեր, թե ինչ որակներ պետք է ունենա նուրբ ալկոհոլային խմիչքը։ Նա իր հիմնական խաղադրույքը կատարեց նուրբ, «թեթև» ռոմի արտադրության վրա։ Եվ, ինչպես պարզվեց ավելի ուշ, նա ճիշտ էր։

Բակարդի ապրանքանիշը գրանցվել է 1862 թվականին։ Բակարդի ռոմի խորհրդանիշը չղջիկն է։ Ենթադրվում է, որ այն հայտնվել է պիտակի վրա պարոն Բակարդիի կնոջ առաջարկով: Նա, իբր, իմացել է, որ տեղի բնակիչների շրջանում չղջիկը համարվում է առողջության և հաջողության խորհրդանիշ, և երբ նա տեսել է այդ կենդանիներին թորման գործարանում, պնդել է, որ ռոմի յուրաքանչյուր շշի վրա չղջիկ հայտնվի։ Ներկայում Բակարդի ապրանքանիշը ընդգրկված է աշխարհի ամենաթանկ խմիչքների ցուցակում։ Ընդ որում, Բակարդին պարզապես ռոմ արտադրող չէ, այն իսկական անդրազգային կորպորացիա է, որն ունի ալկոհոլային ըմպելիքների ավելի քան 100 ապրանքանիշ: Դրանց թվում է նախկին խորհրդային երկրներում տարածված Մարտինի վերմուտը։ Ավելի քան 6000 մարդ է աշխատում Բակարդիի 31 գործարաններում:

Կորպորացիայի տարեկան եկամուտը գերազանցում է 5 միլիարդ դոլարը։ Սակայն բուն ռոմի արտադրությամբ անմիջականորեն ներգրավված է 6 ձեռնարկություն։ Ներկայում չղջիկով շիշ կարելի է գտնել երկրագնդի յուրաքանչյուր անկյունում, իսկ աշխարհի ցանկացած բարում ձեզ համար կպատրաստեն ռոմով և կոլայով «Կուբա լիբրե» կոկտեյլ: Չնայած նման ծավալներին, Բակարդին դեռ զգուշությամբ է վերաբերվում ռոմի արտադրության բոլոր նրբություններին։ Բաղադրատոմսի բոլոր գաղտնիքները փոխանցվում են սերնդեսերունդ (այսօր ընկերության ղեկին Ֆակունդո Բակարդիի ծոռն է)։ Հայտնի է, որ այդ ըմպելիքի պատրաստման համար օգտագործվում են շաքարեղեգի ստորին հատվածները, որոնք հավաքվում են բացառապես ձեռքով։

Ձեռքի աշխատանքն օգտագործվում է ոչ միայն հումքի հավաքման ժամանակ, այլ նաև գործարաններում։ Գործընթացի նկատմամբ ողջ վերահսկողությունն իրականացվում է ոչ թե համակարգիչների, այլ մարդկանց կողմից: Հենց այդ ամենի շնորհիվ է, որ Բակարդի ռոմը արդեն 150 տարի աշխարհում ամենահայտնի ալկոհոլային խմիչքներից է։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը