Եռանդուն և նպատակասլաց երիտասարդ մասնագետների շնորհիվ ժամանակակից հանքարդյունաբերության ապագան հուսալի ձեռքերում է. ԶՊՄԿ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԷդգար Բունիաթյան - ճանապարհային տեղամասի գրեյդերավար
-2010թ․ ընդունվեցի աշխատանքի ԶՊՄԿ-ի շինվերանորոգման արտադրամասում՝ որպես ներկարար: 2017թ․ ճանապարհային տեղամասի գրեյդերավար եմ: Հայրս գրեյդերավար է, նրան ընդօրինակելով, որոշեցի ես էլ նույն աշխատանքն անել, առհասարակ սիրում եմ մեխանիզմների հետ աշխատել:
-Լավ մասնագետ լինելուց առավել կարևոր է լավ մարդ լինելը, մեր աշխատանքը թիմային է, և գործընկերների հետ առողջ հարաբերություներ կառուցելը բոլորիս առաջադրանքն է: Նման եռանդուն և նպատակասլաց երիտասարդ մասնագետների շնորհիվ ժամանակակից հանքարդյունաբերության ապագան հուսալի ձեռքերում է:
Էդգար Բունիաթյանը 2024թ․ հուլիսին` Հանքագործի և մետալուրգի օրվա կապակցությամբ, պարգևատրվել է աշխատանքային ձեռքբերումների համար:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



