Անձրև, հնարավոր է նաև մառախուղ․ ինչ եղանակ կլինի առաջիկայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-28-ը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 29-30-ը, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-5 մ/վ։
Օդի ջերմաստիճան սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ը, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի սեպտեմբերի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝
Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 32.6°C (2004թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 3.4°C (1956թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 18.3°C
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live