Ֆրանսիան ցանկանում է նվազեցնել ներգաղթյալների հոսքը, կրճատել նրանց համար նպաստները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի կառավարությունը ցանկանում է նվազեցնել ներգաղթյալների հոսքը և արմատապես նվազեցնել նրանց համար նախատեսված նպաստները: Խոսքը նաև առողջապահական համակարգին անվճար հասանելիություն ունենալու մասին է, գրում է Bild թերթը։
Ըստ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Ռետալոյի՝ նպաստների կրճատման նպատակը հուսահատեցնելն է այն փախստականներին, որոնց համար Ֆրանսիան «չափազանց գրավիչ է այլ երկրների համեմատ»։
«Ես կօգտագործեմ իմ տրամադրության տակ եղած բոլոր միջոցները ներգաղթը նվազեցնելու համար»,- շարունակել է նախարարը։
Նա անհնար է համարում Ֆրանսիա 470,000 ներգաղթյալների հոսքի հաղթահարումը, «նրանց պատշաճ կերպով ինտեգրումը, արժանապատիվ տեղավորումը և վերապատրաստումը»։
Ռետալոյի գաղափարն արդեն ստացել է վարչապետ Միշել Բարնիեի աջակցությունը: Ի դեպ, Բարնիեն նախկինում պնդել էր, որ ներգաթյալներւ «գալիս են ոչ թե ֆրանսիացի դառնալու, այլ երկրի օգուտներից օգտվելու համար»։