Մթերքներ, որոնց պատճառով ատամները դեղնում են
ԼԱՅՖԱտամների էմալը հարթ չէ, դրա համար էլ դրա վրա շատ արագ հետքեր են մնում, եւ ժամանակի հետ այն դեղին կամ շագանակագույն երանգ է ստանում։ Կան մթերքներ, որոնց հաճախակի օգտագործումն էլ ավելի է նպաստում, որպեսզի ատամների գույնը փոխվի։ Եւ խնդիրը միայն այդ մթերքների գույնը չէ, այլեւ այն, թե որքան թթվայնություն է պարունակում։
Թեյ եւ սուրճ
Սրանց օգտագործումն անպայման բերում է ատամների գույնի փոփոխման, այդ պատճառով լավ կլինի, որ դրանք օգտագործելուց հետո ջրով ողողեք բերանը։
Կարմիր գինի
Ամենաշատ ատամների գույնի վրա հենց կարմիր գինին է ազդում
Գունավոր մրգային եւ հատապտղային հյութեր
Մրգերն ուտելիս մենք այն դանդաղ ենք ծամում, բայց այդ, թուքն օգնում է, որ արագ քայքայվեն, եւ ատամների վրա դրանք չեն ազդում։ Իսկ ահա հյութերն ազդում են, հատկապես՝ նռան հյութը։
Նույն պատճառաբանությամբ՝ Կետչուպներ, աջիկա Գազար, բազուկ Կոնֆետներ Գազավորված, քաղցր ըմպելիքներ Երկաթ պարունակող դեղամիջոցներ Իսկ շաքար եւ կաթ օգտագործելուց կարող է բերանի տհաճ հոտ առաջանալ։
Բոլոր այս մթերքներն օգտագործելուց հետո լավ կլինի սովորական ջրով ողողեք բերանը։ Ի դեպ՝ Սեւ շոկոլադն օգնում է ամրացնել ատամներիի էմալը։



