ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից ձևավորվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ. Փամբուխչյան
ԲԼՈԳՍիրելի՛ հայրենակիցներ,
ինչպես տեղյակ եք, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից ձևավորվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհուրդ, որի անդամ եմ հանդիսանում նաև ես՝ ղեկավարելով Երևանում բնակվող ԼՂՀ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից կազմված ներկայացուցիչների խումբը: Այսօր հանդիպել եմ երևանյան խմբի անդամների հետ: Քննարկվել են ընթացիկ և հետագայում նախանշվող մեր անելիքները:
Ուզում եմ հատուկ ընդգծել, որ հասարակական խորհրդի աշխատանքների, թեմայի հետ առնչվող անձնական, ինչպես նաև այլ բնույթի ցանկացած խնդրով անհրաժեշտ է կապ հաստատել խմբի անդամների հետ: Վստահեցնում եմ, որ բաձրացված բոլոր հարցերը առանձին կքննարկվեն, և ամեն ինչ կարվի դրանց դրական ընթացքն ապահովելու համար:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



