Սեյրան Օհանյանը հաստատեց նախարարությունում ստուգումների իրականացման լուրը (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕրերս «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ առաջիկայում Սերժ Սարգսյանի հրահանգով իրավապահ մարմինները համակարգում ստուգումներ են սկսելու։
Թերթի հրապարակման համաձայն՝ հատկապես նշանառության տակ է մատակարարման ոլորտը, որտեղ վիճակը մխիթարական չէ ո՛չ սննդի որակի ու ժամկետների, ո՛չ մատակարար ընկերությունների ու ատկատների հետ կապված:
ՊՆ կատարած տարեվերջյան այցի ժամանակ Սերժ Սարգսյանն անձամբ է զգուշացրել գեներալիտետին, որ ուտելու չափերն անցել են: Չի բացառվում, որ հենց եկող շաբաթվանից էլ ստուգումներն սկսվեն:
Past.am-ը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին խնդրեց մեկնաբանել այս լուրերը: Ի պատասխան՝ Օհանյանը հաստատեց ստուգումներ անցկացնելու վերաբերյալ լուրերը՝ նշելով, որ դրանք պլանային են: Նախարարը, սակայն, չմեկնաբանեց, թե արդյոք նախագահ Սարգսյանը խի՞ստ խոսակցություն է ունեցել գեներալիտետի հետ, թե՞ ոչ:
Մանրամասները՝ տեսանյութում.
Լիլիթ Լալայան
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



