Լիոնել Մեսին կստանա մոտ 40 միլիոն եվրո
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի աշխատավարձը հաջորդ մրցաշրջանից կբարձրանա մինչեւ տարեկան 39,4 միլիոն եվրո, հաղորդում էmundodeportivo-ն: 28-ամյա ֆուտբոլիստն այժմ ստանում է տարեկան 22,8 միլիոն եվրո:
Եթե Մեսիի համար 2016թ. ամռանը առաջարկեն պայմանագրում նշված 250 միլիոն եվրո տրանսֆերային արժեքը եւ գործարքը տեղի ունենա, ապա ֆուտբոլիստը տեղափոխության գումարից կստանա 19,9 միլիոն եվրո, իսկ եթե տրանսֆերն իրականացվի 2017-ին, խաղացողը կստանա 9,9 միլիոն եվրո:
Մեսիի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2018 թվականը: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում արգենտինացին մասնակցել է 15 հանդիպման, խփել է 11 գոլ, կատարել է 4 գոլային փոխանցում:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



