Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին հրաձգություն է տեղի ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՂրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահ ստորաբաժանումների միջեւ հրաձգություն է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացրել է Ղրղզստանի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնը, տաջիկ մի զինծառայող հրազենային վնասվածք է ստացել։ Գերատեսչության տեղեկությունների համաձայն՝ մի քանի տաջիկ հատել են Ղրղզստանի պետական սահմանը եւ սկսել են քարեր նետել Բատկեն-Իսֆան ճանապարհով անցնող մեքենաների վրա, իսկ դեպքի վայր ժամանած Տաջիկստանի սահմանապահ ջոկատը միջոցներ չի ձեռնարկել գործողությունները դադարեցնելու համար, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ավելին՝ նրանք այդ քաղաքացիների հետ միասին փորձել են խլել մեր սահմանապահների զենքը»,- պնդում է ղրղզական կողմը։
Տարվում է հետաքննություն։
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



