Իսրայելը հարվածել է Եմենին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻսրայելական կործանիչները մի շարք հարվածներ են հասցրել Եմենի արևմտյան՝ Հոդեյդայի նավահանգստին, հայտնում է ՌԻԱ Նովոստիին։
«Իսրայելական կործանիչները մի շարք հարձակումներ են իրականացրել Հոդեյդա քաղաքի վրա, որոնցից մի քանիսը թիրախավորել են նավահանգիստը»,- ասել է աղբյուրը։
Սա իսրայելական երկրորդ հարվածն է երկու ամսվա ընթացքում Եմենի Հոդեյդա քաղաքի վրա, որի նավահանգիստը վերահսկվում է Անսար Ալլահ շարժման (հութիների) կողմից։ Հուլիսին իսրայելական ինքնաթիռները ռմբակոծել են նավթի պահեստը և նավահանգստային կռունկները այն բանից հետո, երբ հութիների կողմից արձակված անօդաչու թռչող սարքը թռչել է Թել Ավիվ, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



