Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հոլանդական NOS հանրային հեռարձակողը «Պատմության միտումնավոր ջնջում» խորագրով հոդված է հրապարակել օկուպացված Արցախում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին։

«Մեկ տարի անց այն բանից հետո, երբ տասնյակ հազարավոր էթնիկ հայեր փախան Լեռնային Ղարաբաղի անկլավից՝ վախենալով էթնիկ զտումներից, նրանց նախկին ներկայության ապացույցները գնալով դառնում են պակաս տեսանելի», - ասվում է հոդվածում։

NOS-ի կողմից հաստատված արբանյակային լուսանկարների համաձայն՝ հիմնովին ավերվել են բազմաթիվ հուշարձաններ, շենքեր, գերեզմանատներ և նույնիսկ ամբողջ գյուղեր։

Ստորև ներկայացված լուսանկարներում երևում է, թե ինչպես է Քարինտակ գյուղը գրեթե ամբողջությամբ հողին հավասարեցվել

Нет описания.

Нет описания.

Ուտրեխտի համալսարանի ժառանգության հարցերով պրոֆեսոր Գերջան Պլեցը նշել է, որ պատերազմից հետո ադրբեջանցիները տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղ, և շինությունները մեկը մյուսի հետևից քանդվում են: Այս գործընթացը սկսվել է ավելի վաղ՝ 2020 թվականին, երբ Ադրբեջանը վեցշաբաթյա պատերազմից հետո գրավել էր տարածքի մի մասը։ Ըստ տվյալների հավաքմամբ զբաղվող ACLED նախագծի՝ 2021 թվականից ի վեր գրանցվել է էթնիկ հայերի պատմական, կրոնական, քաղաքական կառույցների և բնակության վայրերի ոչնչացման մոտ ութսուն դեպք։ 2023 թվականի սեպտեմբերից այս ցուցանիշը միայն աճել է։ Մշակութային ժառանգության այս ոչնչացումը նշանակում է, որ հայկական մշակույթը դանդաղ, բայց անհետանում է այս տարածաշրջանից։

«Մշակութային ժառանգության ավերումը հակառակորդի պատմությունը միտումնավոր ջնջելու միջոց է», - նշել է Պլեցը:

Հոդվածում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում ավերածությունները ոչ միայն երևում են արբանյակային լուսանկարներով, այլև արձանագրվել են ադրբեջանցի զինվորների կողմից։ Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մտնում հայկական եկեղեցի և ավերածություններ պատճառում:

«Մշակութային ժառանգությունն օգտագործվում է նաև հողի իրավունքն օրինականացնելու համար: Այն ոչնչացնելով՝ դուք էթնիկ մի խմբին զրկում եք իրենց պատմական արմատներից այդ վայրում», - հավելել է Պլեցը:

Ինչպես նշում է NOS-ը, քանդելով այս տարածքում դարեր շարունակ կանգուն եղած կառույցները՝ պատմության մի մասը ջնջվում է:

Առողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանՃապոնիան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում Ռուսաստանի նկատմամբ, և դժվար թե հնարավոր լինի հույս դնել զիջումների վրա. Պեսկով Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզ է այրվել. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնումՔաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ ԱՄՆ-ը մինչև 70 hրթիռ է ծախսել Իրանի մեկ hարվածը հետ մղելու համար. Wall Street Journal 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերինԿյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը «Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Թուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են Պաշտպանել հայկական ժառանգությունը. Արցախի նախկին մշակույթի նախարարները դիմել են ՀՀ ԿԳՄՍՆ Բաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՌուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի Մեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Պետդեպարտամենտը հորդորում է ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա կատարելիք ուղևորությունները Աշխարհում վառելիքային ճգնաժամ է սկսվել Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՀայտնի երգչուհուն ծեծի են ենթարկել նորաձևության ցուցադրության ժամանակՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՉինաստանը հանդես է գալիս որպես Իրանի ռшզմավարական գործընկեր և պատրաստ է պաշտպանել երկրի օրինական շահերը. ՉԺՀ ԱԳ նախարար Անուշ Էլբակյանը նշանակվել է տեսանյութերի ռազմավարության ավագ տնօրեն Ռուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանՀորմուզի իրավիճակի պատճառով ԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն Գյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր Այվազյան