Նավթը թանկանում է անցած շաբաթվա էական նվազումից հետո
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նավթի էտալոնային մակնիշի գինը երկուշաբթի առավոտյան բարձրանում է անցած շաբաթվա էական նվազումից հետո՝ պայմանավորված վառելիքի համաշխարհային մատակարարումների ավելացման երկյուղներով։
Brent նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 72,35 դոլար, ինչը 0,37 դոլարով (0,52 տոկոս) բարձր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Անցած ուրբաթ այդ պայմանագրերը թանկացել էին 0,38 դոլարով (0,5 տոկոս)՝ մեկ բարելը 71,98 դոլար։
WTI-ի նոյեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,36 դոլարով (0,53 տոկոս), մեկ բարելը 68,54 դոլար։ Անցած աճուրդների արդյունքներով՝ ֆյուչերսների գինը թանկացել է 0,51 դոլարով (0,8 տոկոս)՝ մեկ բարելը 68,18 դոլար։