Երևան, 12.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գելի գլխին Ավետարան. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հատկանշական ու, միաժամանակ, ցավալի է, որ ինչպես Մյուռոնօրհնեքի, այնպես էլ՝ Մայր տաճարի վերաբացման (վերաօծման) հետ կապված առաջին պլան մղվեցին ու հանրային-քաղաքական կյանքում արծարծման հիմնական նյութ դարձան հարցերը, թե Մայր Աթոռն ինչո՞ւ է հրավիրել Փաշինյանին ու նրա գլխավորած իշխանության ներկայացուցիչներին, ապա՝ նրանք կգա՞ն-չեն գա: Հրավիրվեցին, եկան, ներկա էին: «Քննարկումները» սահուն վերաճեցին Հայ առաքելական եկեղեցուն ուղղված սուր դիտողությունների, ընդհանուր առմամբ՝ ինչո՞ւ եք Փաշինյանին հրավիրել, ինչո՞ւ նրան թույլ տրվեց մտնել Մայր տաճար, ինչո՞ւ էր նա գտնվում հայության գլխավոր սրբավայրում : Ամենից ցավալին այն է, որ վերոակնարկյալ քննարկումների և ավելի շատ հույզեր պարունակող ու գեներացնող արձագանքների հորձանուտում հետին պլան մղվեցին Ամենայն հայոց կաթողիկոսի պատգամները՝ թե՛ Մյուռոնօրհնեքի, թե՛ Մայր տաճարի բացման առիթով:

Այնինչ, երկու դեպքում էլ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը արեց հիմնարար, եթե չասվի՝ առանցքային շեշտադրումներ, ինչպես հանրային-քաղաքական, ազգային կյանքի, այնպես էլ՝ առկա մարտահրավերների, այդ թվում՝ կրթության բովանդակության, ազգային ինքնության պահպանման վերաբերյալ: Ավելին, այդ ընդգծումները ևս մեկ անգամ ու առավել քան պարզորոշ ցույց տվեցին, թե ինչ ահռելի, եթե չասվի՝ անհատակ վիհ կա մեր Ազգային եկեղեցու և Փաշինյանի գլխավորած իշխանությունների միջև: Իշխանություններ, որ անցել են թշնամական շահերի բացահայտ սպասարկմանը՝ ավելի ու ավելի կտրվելով ազգային ու պետական շահերից, ի լրումն՝ բացահայտ թշնամանք սերմանելով ու հակամարտության մեջ մտնելով Ազգային եկեղեցու հետ:

Առավել ևս, կարծում ենք, արժե հատուկ ուշադրություն հրավիրել Գարեգին Երկրորդ կաթողիկոսի պատգամների բովանդակային շեշտադրումներին: Առաջինը՝ Վեհափառն առանձնահատուկ արտահայտվեց Արցախի հայության հիմնարար իրավունքների մասին, տեղի ունեցածը բնորոշեց որպես Արցախյան ոճրագործություն՝ շեշտելով, որ այն կատարվել է բոլոր հայերի, ոչ միայն արցախցիների դեմ: Երկրորդը՝ «Ով օծված է Մյուռոնով, չի կարող մերժել իր նախնյաց ժառանգությունը, նսեմացնել սրբագործված արժեքները, եղծել իր ազգային դիմագիծն ու իղձերը»,- շեշտեց Կաթողիկոսը: Ու սա հնչեց որպես զորեղ նախատինք՝ փաշինյանական իշխանության ու նրա ներկայացուցիչների երեսին, քանզի նրանք հենց ազգային դիմագծի և իղձերի եղծմամբ է, որ զբաղված են այս ամբողջ ընթացքում: Այսպիսի, ահա, յուրօրինակ «Եղծ աղանդոց»՝ Հայոց հայրապետի կողմից: Երրորդը՝ Վեհափառը հայտարարեց այն մասին, ինչի մասին ծպտուն իսկ չի համարձակվում հանել օրվա իշխանությունը. Արցախի հայության հիմնարար իրավունքների մասին: Ու դա արվեց ճիշտ տեղում, ճիշտ և ընկալելի, ճիշտ լսարանին հասցեագրված:

Նա վերստին դիմեց միջազգային հանրությանը և քույր եկեղեցիներին, որպեսզի ազդու միջոցներ գործադրվեն՝ զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և ուժի դիրքերից ներկայացվող նորանոր պահանջները, ինչպես և վերադարձնելու Հայաստանից զավթված սահմանամերձ տարածքները, պաշտպանելու բռնի տեղահանված արցախահայության ոտնահարված իրավունքները, ազատ արձակելու գերեվարված հայորդիներին և յուրացումից ու ոչնչացումից փրկելու Արցախի հայկական հոգևորմշակութային ժառանգությունը: Ո՞վ, ո՞ր պետական պաշտոն զբաղեցնողն է այսօր որևէ միջազգային հարթակում բարձրացնում այս հարցերը: Տեսանք, էլի, ՄԱԿում ու «թուրքական տանը» Էդողանին տեսնելուց երջանկության գիրկն ընկած Փաշինյանի դրսևորումները...

Չորրորդ, և սա առանցքային պահ է, արդեն Մայր տաճարի վերաօծման առթիվ հղած պատգամում Կաթողիկոսը նշում է. «Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանը և հայ կյանքը պարպել ազգային ու հոգևոր բովանդակությունից։ Սուրբ Էջմիածնի առաքելությունը արժեզրկելու որևէ քայլ՝ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգին, խարխլել հիմերը անկախ ու ինքնիշխան կյանքի, որի ջատագովն ու պաշտպանն է Հայոց Եկեղեցին»: Հայտնի է, թե ուղիղ խոսքն ում են ասում: Բայց դա ասվեց: Այս ձաղկող արտահայտությունները, հայրական ապտակների նման, ամենից առաջ ուղղված էին Մայր տաճարի սրահում առաջին շարքում նստած Փաշինյանին ու նրա իշխանավորներին: Այդ նրանք են, որ արդեն քանի տարի մարտնչում են Սուրբ Էջմիածնի, Հայ առաքելական եկեղեցու դեմ: Իրենք են, ուրեմն, հայրապետական այդ զգուշացման հասցեատերերը: Գարեգին Երկրորդն այդ գնահատականները տվեց առճակատ:

Ճիշտ է, հարցի մյուս կողմն էլ կա, ու հարցը Փաշինյանի կերպարն ու նրա գլխավորած իշխանաթիմի, այսպես ասենք, «որակները» նկատի առնելով, նրանց ուղղված ազդու խոսքն ինչ-որ տեղ «գելի գլխին Ավետարան կարդալու» էր նմանվում: Թե ինչու էին պաշտոնյաները հրավիրվել, այդ թեմային անդրադարձել ենք դեռ նախորդ համարում՝ շեշտելով, որ այս դեպքում առաջին հերթին հրավերն ուղղված է եղել ինստիտուտներին, այլ ոչ անձանց: Սակայն պակաս կարևոր չէ անդրադառնալ նրան, թե ինչու էր Մայր Աթոռի հրավերին արձագանքել ու մասնակցել Նիկոլ Փաշինյանը: Չի բացառվում, որ Փաշինյանը, հավանաբար, ցանկացել է այդ կերպ էլի մի վատություն անել: Նա, որ ցուցադրաբար «բաց է թողել» ու ներկա չի գտնվել ազգայինեկեղեցական մի քանի կարևոր իրադարձությունների, եկեղեցական տոների, Հայրապետական պատարագների, այս անգամ ներկա էր: Ինչո՞ւ:

Չի կարելի բացառել, որ նա այդպիսով պարզապես ցանկանում էր նշված կարևոր իրադարձությունները «հարամ անել»: Մյուս կողմից՝ եթե մի կողմ դնենք զուտ հուզական պահերը, շատ հնարավոր է նաև, որ նա Մայր տաճարի բացմանը եկել էր այն հեռագնա հաշվարկով, որ իրեն հրավիրելն ու իր ներկայությունը հանրության մեջ որոշակի դժգոհություն են հարուցելու Եկեղեցու և հոգևոր բարձր դասի նկատմամբ ու վերը նշված բուռն արձագանքների տեղիք են տալու: Մյուս հաշվարկը կարող էր այն լինել, որ իր և այլ քպականների ներկայությունը չէին հանդուրժի շատ ընդդիմադիրներ և չէին մասնակցի արարողություններին՝ առաջ բերելով տարաբնույթ քննարկումներ: Ինչ էլ լինի, նա այցելել էր պարզ հաշվարկով, ու նրա հաշվարկներն աշխատեցին: Իսկ որ այդ հաշվարկներն առկա էին, ապացուցում է թեկուզ այն, որ միջոցառումը չավարտված՝ նա հեռացավ իր շքախմբով՝ չսպասելով, որ Վեհափառն իջնի ժողովրդի մոտ... Նիկոլ Փաշինյանն իր գործն արել էր:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԳեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներին«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա Սողոմոնյան