էլեկտրոնային ձայնարձակիչ սարքի միջոցով ապօրինի լոր էր որսացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է․
«Ապօրինի որսի և ձկնորսության դեմ հետևողական պայքարի շրջանակներում ս.թ. սեպտեմբերի 11-ից 26-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն ուժեղացված վերահսկողության ընթացքում արձանագրել են որսագողության դեպքեր։
Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում քաղաքացի Հ.Հ.-ն տեղադրելով արգելված որսագործիք հանդիսացող էլեկտրոնային ձայնարձակիչ սարք՝ ապօրինի որսացել է «լոր» տեսակի թռչուն։ Նուր ուղու բնակիչ Հ.Հ.-ին սեփականության իրավունքով պատկանող «ՏՕԶ-63» տեսակի երկփողանի որսորդական հրացանը, 29 հատ փամփուշտն ու էլեկտրոնային ձայնարձակիչն առգրավվել են։
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչ Ս․Հ․-ն հարակից Արգիճի գետից ձեռքի ուռկանով ապօրինի որսացել է «կողակ» և «բեղլու» տեսակի ձկներ։
Դեպքերի առթիվ հարուցվել են վարչական վարույթներ, կիրառվել պատասխանատվության միջոցներ։
Հանրապետության որսահանդակներում ստուգայցերը շարունակվում են։
Հիշեցում․ ապօրինի որսի ընթացքում օգտագործվող անձնական սեփականություն հանդիսացող զենքերն ու այլ միջոցները ԲԸՏՄ հայցապահանջով Դատարանի կողմից ենթակա են բռնագրավման»։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live