2018-ի հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես ՀՀ ինքնիշխանության վրա հարձակման օր
ԲԼՈԳՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «6 տարի առաջ Նիկոլը բացեց ոչ թե ԱԺ, այլ Հայաստանի դարպասները թշնամիների առաջ։
2018-ի հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես ժողովրդավարության եւ ՀՀ ինքնիշխանության վրա հարձակման օր:
Այդ օրը տեղի ունեցավ աննախադեպ հակաօրինական ճնշում եւ շանտաժ ՀՀ խորհրդարանը նկատմամբ:
«Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» շանտաժը երկրին պարտադրած, իշխանությունը զավթած անձը պաշարեց Ազգային ժողովը:
Որեւէ միջազգային կառույց ու դեսպանատուն ծպտուն անգամ չհանեց։
Սա ՀՀ Սահմանադրության եւ օրենքի ոտնահարում էր, որի համար ուշ թե շուտ պատասխանատուները պետք է կանգնեն օրենքի առաջ:
Հանրապետական մեծամասնություն ունեցող խորհրդարանը ճնշումների ներքո ցրվեց եւ ճանապարհ բացվեց Արցախի ադրբեջանացման ու Հայաստանի թրքացման համար։
Եվ Նիկոլը բերեց պատերազմ,պարտություն եւ աղետ։
Մինչդեռ 2018-ի հոկտեմբերին նա համոզում էր, թե Ազգային ժողովն է խանգարում, որպեսզի երկիրը զարգանա:
Ժողովուրդը լսեց նրա ստերն ու բացեց Հայաստանի դարպասները ներսից՝ ներքին թշնամու ու թուրքի առաջ»։