Վիեննայի Ավստրիական ազգային գրադարանում տեղի ունեցավ բարեգործական ընթերցանություն և քննարկում՝ աջակցելու Արցախի տեղահանված բնակիչներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ Վիեննայի Ավստրիական ազգային գրադարանում տեղի ունեցավ բարեգործական ընթերցանություն և քննարկում՝ աջակցելու Արցախի տեղահանված բնակիչներին: Միջոցառման կենտրոնական թեման էր Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը և Բաքվում պահվող հայ պատանդների խնդիրը:
Քննարկման ընթացքում Գերմանահայերի Կենտրոնական խորհրդի նախագահ Յոնաթան Շպանգենբերգը խոսեց Անջարի հիմնադրման, այնտեղ ունեցած իր անձնական փորձառությունների և Հայաստանի ներկա իրավիճակի մասին: Նա շեշտեց Արցախի տեղահանված մարդկանց դժվարությունները, Բաքվում հայ պատանդների խնդիրը և անդրադարձավ միջազգային կարևոր խնդիրներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի COP29 կլիմայի համաժողովին:
Միջոցառմանը ներկա էին 220 հյուրեր՝ քաղաքականության, հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Բոլոր հանգանակությունները նախատեսված են Արցախից տեղահանված հայերի աջակցության համար:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



