Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Աշխարհաքաղաքական ցնցումների վեկտորները. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային հարթակում ներկայում աշխարհակարգի փոփոխության, այն է՝ բազմաբևեռ աշխարհակարգի անցման գործընթացն աչքի է ընկնում հակամարտությունների սրացմամբ, ինչը մեծացնում է տարածաշրջանային պատերազմների բռնկման հավանականությունը։ Որոշ փորձագետներ նույնիսկ չեն բացառում Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականությունը, քանի որ ինչ-որ պահի տեղային կամ լոկալ բնույթ ունեցող պատերազմները կարող են շատ արագ ընդլայնել իրենց աշխարհագրական սահմաններն՝ ընդգրկելով բազմաթիվ արտատարածաշրջանային ուժերի։ Օրինակ՝ Իսրայելապաղեստինյան հակամարտությունը արդեն իսկ ծավալվելու միտումներ է դրսևորում։ Իսրայելը գործողություններ է սկսել Լիբանանի հարավում Հզբոլլահի դեմ՝ ռմբակոծելով այդ խմբավորման առաջնորդներին։

Ռմբակոծությունների զոհ գնացին նաև իրանյան բարձրաստիճան զինվորականներ, որոնք, ըստ երևույթին, կոորդինացնում էին խմբավորման գործողությունները։ Բայց քանի որ ինչպես ՀԱՄԱՍ-ը, այնպես էլ Հզբոլլահը սերտորեն կապված են Իրանի հետ, ապա այս խմբավորումների ղեկավարության ոչնչացումը առաջ է բերում Իրանի հակազդեցությունը։ Եվ ի պատասխան Իսրայելի գործողությունների՝ Իրանը մի քանի հարյուր բալիստիկ հրթիռներ ուղղարկեց Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելն էլ իր հերթին է խոստացել հուժկու հակահարված հասցնել Իրանին։ Պարզ է, որ հակահարվածները միայն Իրանով չեն սահմանափակվի և ընդգրկելու են նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են Լիբանանը, Սիրիան, Իրաքը, Եմենը, որտեղ գործում են Իրանի աջակցությունը վայելող շիա խմբավորումները։

Իրանն էլ իր հերթին փորձելու է ժամանակ շահել իր ազդեցության տակ գտնվող պրոքսի ուժերը վերակազմավորելու համար, որպեսզի դրանց միջոցով առավել ակտիվ գործողություններ սկսի։ Ինչոր մի պահի այս հակամարտությունը կարող է ընդգրկել նաև ԱՄՆ-ին, որը Թել Ավիվի ամենամեծ աջակիցն է ու սպառազինություններ է մատակարարում Իսրայելին։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Անկարան աջակցություն է հայտնում Իրանի կողմից Իսրայելի հրթիռակոծությանը։ Անկարան փորձում է իրեն դիրքավորել որպես առաջատար երկիր իսլամական աշխարհի իրավունքների պաշտպանության հարցում, որպեսզի չհեղինակազրկվի մահմեդականություն դավանողների շրջանում։

Բայց Թուրքիայում անհանգստություն կա, որ հակամարտության ընդլայնումը ինչ-որ մի պահի կարող է ընդգրկել նաև իր տարածքը։ Պատահական չէ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, թե Իսրայելը, «ավետյաց երկրի» գաղափարով տարված, Պաղեստինից և Լիբանանից հետո կարող է իր հայացքը ուղղել դեպի թուրքական հողերը։ Մյուս կողմից էլ՝ Իրանի դեմ գործողությունները կարող են ձեռնտու լինել Անկարային՝ ստեղծելով նպաստավոր պայմաններ պանթուրքական ծրագրերի կյանքի կոչման համար։ Գաղտնիք չէ, որ տարածաշրջանում միայն Իրանն է, որ միշտ կոշտ է արձագանքել Անկարայի ու Բաքվի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու ձգտումներին՝ հայտարարելով, թե իրենց համար անթույլատրելի է միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունը։ Իսկ երբ Իրանը պատերազմի մեջ ընկղմվի, ապա հնարավոր կլինի թուլացնել Թեհրանի հակազդեցությունն այս ուղղությամբ։ Ավելին՝ հենց Ադրբեջանը կարող է դառնալ այն հենահարթակը, որտեղից Իսրայելը կարող է հարվածներ հասցնել Իրանին։

Պատահական չէ, որ բռնազավթված Արցախի տարածքում Ադրբեջանը երեք օդանավակայան է կառուցել։ Ադրբեջանը ներկայում մեծ քանակությամբ սպառազինություններ է ձեռք բերում, այդ թվում՝ իսրայելական նորագույն սպառազինություններ։ Բայց Հարավային Կովկասում առկա պայթյունավտանգ իրավիճակը ավելի մեծ ընդգրկվածություն ունի։ Պակիստանը սկսել է կործանիչներ մատակարարել Ադրբեջանին, իսկ Հնդկաստանն էլ իր հերթին դարձել է Հայաստանին ամենաշատ զենք մատակարարող երկիրը։ Այսինքն, Հնդկաստան-Պակիստան հակասությունները դրսևորվում են նաև Հարավային Կովկասում։ Եվ Հնդկաստանը սպառազինություններ մատակարարելու միջոցով մի կողմից՝ զարկ է տալիս տեղական ռազմարդյունաբերության զարգացմանը, իսկ մյուս կողմից էլ՝ Հայաստանի միջոցով կանխում է Հարավային Կովկասում Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռյակի դիրքերի ուժեղացումը, որը հետագայում սպառնալիք է ստեղծելու նաև իր համար։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այս երկրի տարածաշրջանային դերակատարության ժամանակավոր նվազում է նկատվում՝ կապված նրա հետ, որ Մոսկվայի ուշադրությունը գերազանցապես ուկրաինական ճակատի վրա է կենտրոնացած։ Ճիշտ է՝ Ուկրաինայի արևել յան մասում ռուսական ուժերը ժամանակ առ ժամանակ առաջընթաց են արձանագրում, բայց պատերազմի ելքը, մեծ հաշվով, կանխատեսելի չէ, քանի որ արևմտյան երկրները շարունակում են մեծ աջակցություն տրամադրել Ուկրաինային։ Ուստի, Ռուսաստանը պատրաստվում է երկարատև պատերազմի և ավելացնում է իր ռազմական բյուջեն 25 տոկոսով, ինչի արդյունքում նվազում են սոցիալական ոլորտին ուղղվող ծախսերը։ Ռուսական տնտեսության շարժիչ ուժն էլ դարձել է ռազմարդյունաբերությունը։ Պատահական չէ, որ Ռուսաստանը, պատժամիջոցների ծանրությունը կրելով հանդերձ, անցյալ տարի սպասվածից ավելի բարձր տնտեսական աճ ունեցավ՝ 3,6 %՝ տնտեսության արագացմամբ առաջ անցնելով նույնիսկ Մեծ յոթնյակի բոլոր պետություններին։

Ավելին, 3 %-ը գերազանցող աճ է կանխատեսվում նաև այս տարի, բայց երկարաժամկետ կտրվածքով տնտեսագետները չեն բացառում նաև ռեցեսիայի հավանականությունը՝ հատկապես այն պարագայում, երբ պատերազմը ավարտվի, ու ռազմարդյունաբերությունը դադարի կատարել այն դերակատարությունը, ինչ հիմա է կատարում։ Արևմուտքը փորձում է հյուծել Ռուսաստանին, իսկ մյուս կողմից էլ՝ զսպել Չինաստանի հզորացումը։ Եվ դա է պատճառը, որ հակաարևմտյան հողի վրա Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններում բավական ջերմացում է նկատվում։ Արևմուտքի ճնշումների տակ է նաև Իրանը, որը խորացնում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ չնայած որոշ հարցերում առկա հակասություններին։ Ընդ որում, այս համագործակցությունն արտահայտվում է ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական հողի վրա։

Նույնիսկ դիտարկվում է Իրանի՝ ԵԱՏՄ անդամակցության հեռանկարը։ Թեհրանի ներգրավվածությունը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության մեջ ընդլայնում է նաև Հայաստանի համար տնտեսական փոխգործակցության հնարավորությունները։ Որոշ փորձագետներ անգամ չեն բացառում տարածաշրջանում ռուս-իրանական տանդեմի ձևավորման հավանականությունը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներ Ամիօ բանկը ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը Իշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԴեղատներում այլևս չեն վաճառվի սնդիկային ջերմաչափերԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանԱյրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»Թրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնում Արագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Պետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Թրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանել «Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցը Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն, «Chrysler»-ը և «Nissan Rogue»-ը Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին ԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնության գալ մինչև նոյեմբերի 3-ըՆոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հայ սամբիստները պատրաստվում են Աշխարհի առաջնությանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումԴեկտեմբերի 8-ից 11-ը Աբու Դաբիում կանցկացվի ջրին նվիրված համաժողով