Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նոր մոտեցումների ներդրումը հնարավորություն կտա Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ներգրավել որակյալ ներդրողների. ՀՀՄՄ նախագահ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ծաղկաձորում կայացած «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը» ծառայեց նպատակին՝ հնարավորություն ընձեռելով քննարկել ոլորտի զարգացման հրատապ խնդիրները և հեռանկարները, մտքերի փոխանակում ծավալել առավել արդիական հարցերի շուրջ, ձևավորել արդյունավետ համագործակցության հիմքեր, ուրվագծել տեսանելի ապագայում անելիքները և, նույնիսկ, ձեռք բերել որոշ պայմանավորվածություններ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում համաժողովի արդյունքներն այսպես ամփոփեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության (ՀՀՄՄ) նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։

«Համաժողովի հիմնական նպատակն էր բացահայտել մեր ոլորտի ներուժը և ներկայացնել առկա խնդիրները: Նպատակներից էր նաև պարզել նման միջոցառումների արդյունավետությունն ու պահանջվածությունը: Համոզվեցի, որ նման քննարկումներն իսկապես անհրաժեշտ ու կարևոր են: Կարծում եմ՝ ֆորումը հաջողվեց: Համենայնդեպս, մասնակիցների մեծամասնության արձագանքը դրական է: Ամեն ինչ կանենք, որպեսզի հաջորդ տարի նույնպես կազմակերպենք նման համաժողով, որը մտադիր ենք դարձնել ավելի ընդգրկուն և ներկայացուցչական՝ ներգրավելով ավելի շատ արտասահմանցի և տեղացի մասնագետների, Հայաստանի կառավարության և ոլորտային բիզնեսի ներկայացուցիչների»,- նշեց Վարդան Ջհանյանը: 

Նրա գնահատմամբ՝ համաժողովը նպատակին ծառայեց նաև գործնական տեսանկյունից: «Նախանշված բոլոր խնդիրներն ու հարցերը բարձրաձայնվեցին: Ճիշտ է, ֆորումի ձևաչափից և ժամանակի սղությունից ելնելով չկարողացանք ավելի մանրամասն քննարկել, բայց հիմնական շեշտադրումները կատարվեցին: Ավելին՝ ընդհանուր քննարկումների ընթացքում մի շարք խնդիրների վերաբերյալ ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Այն խնդիրները, որոնք կառավարության գործառույթների տիրույթում են, ունեն ավելի մանրամասն քննարկման կարիք: Առավել կարևորները կքննարկենք և կփորձենք լուծել հետագա աշխատանքի ընթացքում»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Վարդան Ջհանյանն արձանագրեց, որ ոլորտում անելիքների պակաս չի զգացվում, սակայն այդ խնդիրները հնարավոր է լուծել միայն բոլոր շահառուների համատեղ ջանքերով: Ըստ նրա` այդ առումով նման ֆորումները կարևորագույն նշանակություն ունեն: Նրա առանձնացրած մյուս խնդիրը Հայաստանում միջազգային չափանիշների ներդրումն է: «Ցավոք, վերջին 30 տարիներին մեր երկրում միջազգային չափորոշիչներ ու ստանդարտներ չեն ներդրվել հանքարդյունաբերության ոլորտում: Ասածս վերաբերում է, օրինակ, հաշվետվություններին: Ներդրողների համար շատ կարևոր է ունենալ ընկալելի հաշվետվություն ընդերքի և օգտակար հանածոների հաստատված պաշարների վերաբերյալ: Նոր մոտեցումների ներդրումը հնարավորություն կտա ոլորտում ներգրավել որակյալ ներդրողների, ինչն էլ վերջնարդյունքում կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը»,- գտնում է Վարդան Ջհանյանը:   

Քննարկումների հերթական շարքի ավարտին, անդրադառնալով Հայաստանում հանքարդյունաբերության ներկայիս վիճակի վերաբերյալ հարցին, Վարդան Ջհանյանը նշեց, որ տեղին է խոսել ստագնացիայի երևույթի մասին: 

«2013-14 թվականներին գրանցված աճը հիմնականում ապահովել է 1-2 ընկերություն: Հիմա իրավիճակը կայունացել է, բայց հետագա զարգացում չենք տեսնում: Դա, իհարկե, ցավալի է, քանի որ հասկանում ենք, թե ինչ ներուժ ունի մեր ոլորտը: Արդեն տեսնում ենք, որ կառավարությունը նույնպես կիսում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեր մտահոգությունը: Մնում է համատեղ քննարկումներով և գործուն քայլերով շտկենք այն: Միայն այն հանգամանքը, որ աճ չի նկատվում՝ արդեն կարելի է հետընթաց համարել, բայց զգալի նահանջ չկա մեր ոլորտում: Կա ստագնացիա՝ անփոփոխ վիճակ, ինչը նույնպես բացասական է»,- հայտարարեց հանքագործների և մետալուրգների միության նախագահը:

Նա ընդգծեց նաև, որ երկրի անվտանգության միջավայրին առնչվող խնդիրները մեծ ազդեցություն չեն թողել ոլորտի վրա: Հակառակը՝ հանքարդյունաբերական ընկերությունները վճարած հարկերի շնորհիվ շարունակում են նշանակալի ներդրում ունենալ պետության ու բանակի հզորացման գործում:

Վարդան Ջհանյանի գնահատմամբ՝ Հայաստանի հանքարդյունաբերության ներուժը հնարավորություն է ընձեռում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պես հզոր ձեռնարկություններ ունենալ 5-6 մարզերում: «Այդ դեպքում, հավատացնում եմ, բոլորովին այլ Հայաստան կունենանք»,- հավաստիացրեց նա:

«Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում»-ն անցկացվեց սեպտեմբերի 27-28-ին Ծաղկաձորում: Այն նախաձեռնել էր Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը։ Համաժողովին մասնակցեցին և բարձրացված հարցերի վերաբերյալ իրենց կարծիքները հնչեցրին հայ և արտասահմանցի առաջատար փորձագետներ, ոլորտին առնչվող պետական պաշտոնյաներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր ԿամենդատյանԻրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին «Զվարթնոցում» 6 օր թռիչքուղու վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն․ ցերեկային ժամերին չվերթերը կդադարեցվեն Պրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Թրամփը կարող է միջուկային հարված հասցնել Իրանին․ Կառլսոն Օրվա եղանակը Երևանում Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Նոյեմբերի 3-ից 4-ը Երևանի որոշ հատվածներում և Կոտայքի մարզում ջուր չի լինի Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել