Երևան, 09.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


5 փաստ, որոնք պետք է իմանալ երեխա ունենալուց առաջ

ԼԱՅՖ

1. ՄԱՆՐԱԿՐԿԻՏ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ: Հաճախ թվում է՝ ամեն պահի անխնդիր կարելի է երեխա ունենալ: Իրականում պատրաստվել է պետք: Ձեզ անհրաժեշտ են հոգեկան, ֆիզիոլոգիական ու ֆինանսական հարմարավետ պայմաններ: Շատ բարդ է հղիություն անցկացնել ընտանեկան վատ մթնոլորտում. վեճեր, կռիվներ, տագնապներ՝ եթե այս ամենը մի կերպ տանելի են հիմա, ապա հղիության ժամանակ դրանք բառացիորեն արյուն են խմելու: Առողջ օրգանիզմ է պետք. ցանկալի է բժշկական նվազագույն ստուգումներ անցնել, նախապես դադարեցնել ծխելն ու ալկոհոլ օգտագործելը: Ֆինանսները պետք է հերիքեն բալանսավորված առողջ սննդի՝ մսամթերք, ձկնեղեն, կաթնամթերք, տնային քաղցրիկներ, թարմ մրգեր ու բանջարեղեն:

2.ԴԻՄԱՆԱԼ ԱՌԱՋԻՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ: Առաջին ամիսներն, առանց չափազանցնելու, դժոխք են այն մարդկանց համար, ովքեր հարմարավետ կյանքի են սովոր: Գիշեր-ցերեկ հասկացությունը վերանում է. գիշերը զարթնում եք 1-2 ժամը մեկ, իսկ ցերեկը երազում գիշերվա մասին: Հնարավոր չէ հասկանալ, թե որն է որից ավելի ծանր: Ծանոթանում եք ԿԿ-ի՝ աշխարհի ամենացավագին երևույթներից մեկի հետ: Չեք հասցնում սնվել, լոգանք ընդունել ու զուգարան գնալ: Անօգուտ է բացատրել, թե որքան բարդ են այս ամիսները, դա պետք է զգալ սեփական մաշկի վրա: Եթե դիմանաք այս ամենին, ապա կդիմանաք ամեն ինչի: Կարևորը՝ չընկնել հետծննդաբերական դեպրեսիայի թակարդը:

3.ՄԵԾ ԾԱԽՍԵՐ: Եթե նույնիսկ նախորդ երեխայից մնացած հիմնական իրերով (հագուստ, խնամքի պարագաներ, խաղալիքներ) ապահովված եք, ու ձեզ թվում է՝ պլանավորել եք բոլոր ծախսերը, ապա պետք է հիասթափեցնեմ: Ձեր ֆինանսական պլանները գրեթե երբեք չեն համընկնելու իրականության հետ: Տակդիրներ, թաց անձեռոցիկ, կերակրման ներդիրներ, մանկական յուղեր, քսուքներ, շամպուններ, «հանկարծահաս» դեղորայք, պատրաստի շիլաներ, եթե ԿԿ(կրծքով կերակրող) չեք, ապա՝ բավականին թանկարժեք ԿԽ(կաթնախառնուրդ): Այնուհետև գալիս է մանկապարտեզի ու դպրոցի հերթը, հատկապես եթե չեք վստահում պետական հաստատություններին ու մասնավորի եք դիմում: Երեխան մշտական, երբեք չդադարող, ոչ մի արդարացում չհանդուրժող ծախս է. սա չի կարելի մոռանալ:

4.ԵՐԵԽԱ VS ԿԱՐԻԵՐԱ: Չհավատաք հեքիաթներին, որ իբր կարելի է ակտիվ աշխատող մնալ, կարիերայով զբաղվել ու միաժամանակ երեխա մեծացնել մինչև մանկապարտեզ ուղարկելը: Կամ երեխան է լինելու կարիերայի հաշվին, կամ կարիերան երեխայի: Հավասարապես հասցնել ու փայլել այս երկու բնագավառներում անհնար է: Աշխատանքից չկտրվել հնարավոր է միայն տանից աշխատելու դեպքում: Դա էլ լինելու է ձեր հանգստի հաշվին. աշխատելու եք այն ժամերին, երբ երեխան քնած է: Մինչդեռ կարելի էր շունչ քաշել այդ ժամանակ: Բայց նախապատվությունը ձերն է:

5.ԴՈՒՔ ՁԵՐԸ ՉԵՔ: Դուք էլ երբեք չեք լինի առաջվանը: Ամեն ինչ, բառացիորեն ամեն ինչ՝ ռացիոնից, առօրյայից մինչև հետաքրքրություններ ու ժամանց, փոխվելու և հարմարեցվելու է երեխային՝ այդ մի քանի կգ-ոց հրաշքին: Փոխվելու են ձեր զուգընկերոջ հետ հարաբերությունները: Դրանք կամ վատանալու են՝ չդիմանալով ամենօրյա սթրեսին (իզուր չէ, որ բաժանությունների մեծ մասը երեխա ունենալուց հետո է գրանցվում «զուգընկերս անճանաչելիորեն փոխվեց» պատճառաբանությամբ), կամ էլ ավելի են ամրապնդվելու՝ հանուն երեխային լավագույնս մեծացնելու: Դուք այլ վարք եք ցուցաբերելու դրսում՝ վերցնելով «ծնող» սոցիալական դերը. ամեն քայլին հաշվի եք առնելու երեխայի զգացումներն ու շահերը: Իսկ ձեր անձը, ձեր ցանկություններն ու ժամանակն այլևս ՄԻԱՅՆ ձեզ չեն պատկանելու:

Այս ամենն այն նվազագույնն է, որ արժի հաշվի առնել երեխա ունենալուց առաջ, իսկ հաջորդ գրառմամբ կանդրադառնամ երեխա ունենալու 5 բերկրանքներին:

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է լինի միմյանց ամրապնդող դաշնակիցների միությունԻնչպես ի հայտ եկան ձեռքի ժամացույցներն, ու ինչպես դրանք դարձան «մոդայի տարր». «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով Չնախատեսված այցեր եմ անելու ամեն տեղ. վարչապետը նախազգուշացրել է Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnր ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում․ Ուժեղ Հայաստան Առողջության ապահովագրության բոնուսային համակարգ կներդրվի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ՀՈԻԼԻՍԻ). Գյումրիում շահագործման է հանձնվել 1000-ից ավելի նոր բնակարան. «Փաստ»Այն, ինչ հնարավոր չէ «արտադրել» գործարանում. ինչպե՞ս է վստահությունը դառնում իրական մրցակցային առավելություն Նիկոլ Փաշինյանը վաղվանից արձակուրդում է Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,811-ի Իշխանությունները որոշեցին զոհաբերել ԱԺ-ի լեգիտիմությունն իրենց դիրքերն ամրապնդելու համար. «Փաստ»Օգոստոսի 3-ին քաղաքական նոր բախո՞ւմ․ Կաթողիկոսի մասնակցությունը հարցականի տակ էԻրանում 14 մարդ է զnhվել ԱՄՆ-ի նոր hարձակումների հետևանքով Ավետիք Չալաբյանը միշտ եղել է Արցախի և արցախցիների կողքին. մենք մեր աջակցությունն ենք հայտնում նրան. Սայիդա Պողոսյան8 տարի է իրավապահները փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը, բայց կոտրած տաշտակ. Աբրահամյան «Սաքս ընկերասեր էր, բարի, բոլորին ձեռք մեկնող». հրետանավոր Սարգիս Թոմբուլ յանն անմահացել է Կարմիր շուկայում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ զինադադարի ստորագրումից հետո. «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ իրանական կողմը զանգահարել է իրեն և խնդրել է գործարք կնքել Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. Գագիկ Ծառուկյան Չինաստանի հարավում հեղեղման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-իԱդրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. Բայրամով Ոչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցություն. «Փաստ»Նավթի գներն աճել են Իսպանիան գործարկել է առաջին լողացող ծովային արևային էլեկտրակայանը ՌԴ ԱԴԾ-ն հարձակումների շարք է կանխել Շարունակում ենք աննկուն և համառ պայքարը` հանուն «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակմանՈ՞ւմ վրա պետք է ընկնի ընտրական անորոշության բեռը․ սահմանադրաիրավական դիտարկումՏարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին «Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ»Արտառոց դեպք՝ Բյուրեղավանում, քաղաքացին հայտնել է, որ Ֆիդել Կաստրոն է, բարձրացել է մոտ 70 մետր բարձրությամբ աշտարակի վրաՍոֆիա Բաղրամյանը դարձել է արագ շախմատի փոխչեմպիոն Թեհրանի և Վաշինգտոնի հուշագիրը կառուցված չէր վստահության վրա. ՌԴ-ում Իրանի դեսպանատուն Փոփոխություններ սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացում. ո՞ր դեպքերում կարող է բացասական եզրակացություն տրվել. «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ Իրանի ներկայացուցիչներն առաջարկել են գործարք կնքել ԱՄՆ-ն հարվածել է Իրանում տեղակայված 90 ռազմական օբյեկտների (տեսանյութ) Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ»Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ»Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ»Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ»Իրանի հարավում պայթյուններ են որոտացել Նավթի գները կտրուկ աճել են Մերձավոր Արևելքի լարվածության պատճառով Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերում Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար նախատեսված գումարի, քան հակամшրտության ավարտի մասին․ Թրամփ Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. Ռոմանո Թուրքիան պատրաստ է ընդունել Մոսկվայի և Կիևի բանակցությունները․ Էրդողան Մ-20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են սպորտի զարգացման առաջնահերթությունները