Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. եղանակը Հայաստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-7-ը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ի կեսօրից հետո, 9-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։
Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-8-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +25+27։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +17+21,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +17+20,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝+7+10, ցերեկը՝ +17+23,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +16+20,
Լոռիում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +17+22,
Տավուշում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +23+26,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +16+19,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+8+10, ցերեկը՝ +20+25,
Արարատում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +25+27,
Արմավիրում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +25+28,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +17+19,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+7+10, ցերեկը՝ +24+26,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +26+29,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +19+22։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live