Վրաստանի իշխող կուսակցությունը հերքել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը չի ճանաչի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։
Այս մասին հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն՝ մեկնաբանելով տարածվող լուրերը։
«Գործակալները փորձում են ընտրությունների վրա ազդել ապազգային լուրերով, թե իբր «Վրացական երազանքը» պատրաստվում է միավորել երկիրը՝ ճանաչելով Աբխազիայի և այսպես կոչված Հարավային Օսիայի անկախությունը և անցնելով երկրի կոնֆեդերատիվ կառուցվածքի։
Ոչ մի ճանաչում կամ նման հակազգային հարցեր չեն քննարկվում, այդ թվում՝ համաձայնություն կոնֆեդերացիային, ինչը նշանակում է նաև օկուպացված տարածքների ճանաչում»,- գրել է Մդինարաձեն:
1
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
2
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
3
Երիտասարդ տղամարդիկ դպրոցական աղջկան խաբեությամբ անտառ են տարել, խոշտանգել և դանակահարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
4
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի դեկտեմբերի 3-ին և 4-ին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



