Ուկրաինան հարվածել է Ղրիմում ՌԴ ծովային նավթային տերմինալին. հայտարարվել է արտակարգ իրավիճակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հոկտեմբերի 7-ի գիշերը պաշտպանության ուժերը հաջողությամբ հարվածել են Ղրիմ թերակղզու Թեոդոսիա քաղաքում գտնվող ՌԴ ծովային նավթային տերմինալին, գրում է pravda.com.ua կայքը։
«Այս գիշեր հաջող հարված է հասցվել ժամանակավոր օկուպացված Ղրիմի Թեոդոսիա քաղաքում գտնվող ծովային նավթային տերմինալին», - ասվում է հաղորդագրությունում:
Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, բռնկված հրդեհի հետևանքով մտցվել է մունիցիպալ բնույթի տեխնածին արտակարգ իրավիճակի ռեժիմ:
Նշվում է, որ հարվածն իրականացրել են Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային ուժերի ստորաբաժանումները՝ զինված ուժերի այլ բաղադրիչների հետ համագործակցությամբ։
Զինվորականները հիշեցրել են, որ Թեոդոսիայի տերմինալը Ղրիմում ամենամեծն է նավթամթերքի փոխադրման ծավալով, և որ այդ նավթամթերքը, ի թիվս այլնի, օգտագործվել է Ռուսաստանի Դաշնության օկուպացիոն բանակի կարիքները հոգալու համար։