«Արթիկ» ՔԿՀ աշխատակիցները քաղաքացու մոտ հայտնաբերել են դեղահաբերով լի փաթեթ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հուլիսի 4-ի կեսգիշերն անց ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հիմնարկի տեղամասերից մեկի քողարկվող պատի արտաքին կողմի միջնամասի հատվածում նկատել են դեպի պատը եկող անձի, որի մոտից զննությամբ հայտնաբերել և առգրավել են 2 բջջային հեռախոս, 1 բաժանորդային քարտ, 1 հատ B-8 դաջվածքով և 10 հատ դիմեդրոլ տեսակի դեղահաբեր:
Ինչպեստեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, քաղաքացին «Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակիցներին հայտնել է, որ փաթեթը ցանկանում էր նետել հիմնարկի բնակելի գոտի:
Հայտնաբերված դեղահաբերն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



