Մարզահամերգային համալիրում WCIT-ի ժամանակ հոսանքազրկման պատճառ են հանդիսացել «Շինվեկտոր» շինարարական կազմակերպության կողմից կտրված մալուխները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է.
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 11:05-ից 12:00, Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT2024-ի ժամանակ Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել էլեկտրամատակարարման ընդհատում: Նախնական տվյալներով պատճառը «Շինվեկտոր» շինարարական կազմակերպության կողմից Մարզահամերգային համալիրը սնող երկու մալուխների վնասումն է: Այս պահին «ՀԷՑ» մասնագիտական խումբն աշխատում է վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ:
Վթարի պատճառների և իրականացվող աշխատանքների մասին առավել մանրամասն տեղեկատվությամբ հանդես կգանք ավելի ուշ:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



