Հայաստանը մինչև COP29-ը ակնկալում է Ադրբեջանի հետ ստորագրել «խաղաղության համաձայնագիրը»․ նախագահ
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանը մինչև COP29-ը ակնկալում է Ադրբեջանի հետ ստորագրել «խաղաղության համաձայնագիրը», հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին․
«Եթե գործը միայն մեզ վերաբերվեր, մենք կստորագրեինք այն հենց հիմա, այսօր», - նշել է նա՝ ելույթ ունենալով Համբուրգի կայուն զարգացման համաժողովի շրջանակում՝ հավելելով, որ հույս կա՝ վաղ թե ուշ հասնել արդյունքի։
ՀՀ նախագահը հահտնել է, որ Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ դեռևս բանակցություններ են ընթանում մի շարք այլ հոդվածների շուրջ:
Խաչատուրյանը նաև հավելել է, որ հաջողությամբ են ընթանում Հայաստանի և Թուրքիայի միջև երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար ցամաքային սահմանի բացման շուրջ բանակցությունները։
Հիշեցնենք՝ Ադրբեջանում նոյեմբերին կկայանա ՄԱԿ-ի Կլիմայի հարցերով գագաթնաժողովը (COP29)։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live