Երևան, 19.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցերը շարունակվում են. մարզերում սպասարկումն առավել հասանելի է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ այցն այս անգամ Լոռու մարզում էր։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:

Այս ձևաչափի նպատակը մեկն է՝ քաղաքացիների համար հասանելի ու հարմարավետ դարձնել մատուցվող ծառայությունները։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները շրջում են համայնքներով, գյուղերով՝ փորձելով սպասարկել հնարավորինս շատ քաղաքացիների։

«Շրջիկ ծառայություն իրականացրել ենք տարբեր մարզերում. եղել ենք Արմավիրի մարզում, Կոտայքի մարզում, իսկ վերջերս եղել ենք Լոռու մարզում։ Մեզ հետ տանում ենք տեխնիկական կապի միջոցներ, համապատասխան ձևաթղթեր, որպեսզի քաղաքացիներին մատուցվող ծառայություններն ավելի մատչելի ու արդյունավետ լինեն»,-ներկայացնում է ՄՔԾ անձնագրային աշխատանքների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Շանոյանը:

Անձնագրի փոխանակում, առաջին անգամ անձնագրավորում, հաշվառման դիմումներ, ԼՂ-ից բռնի տեղահանված անձնանց խորհրդատվություն և քաղաքացիության դիմումների ընդունում. սրանք են սպասարկման հիմնական ուղղությունները։

Շրջիկ ծառայության մեկնարկից մինչ օրս ստացվել են անձնագրի փոխանակման շուրջ 350 և քաղաքացիություն ստանալու վերաբերյալ մի քանի տասնյակ դիմում։ Ամենաշատ դիմումները ստացվել են Արմավիրի մարզի Արաքս, Կոտայքի մարզի Գառնի և Լոռու մարզի Ստեփանավան բնակավայրերից։

Անձը հաստատող փաստաթղթերի թողարկման վարչության պետ Աննա Մակարյանի խոսքով՝ «Մարզերն ամբողջությամբ ավարտելուց հետո ծառայությունը կլինի ըստ պահանջարկի։ Որ համայնքում քաղաքացիների պահանջարկ լինի, այդ համայնք էլ կմոտենա շրջիկ ծառայությունը»։

ՆԳՆ բարեփոխումների շրջանակում մատուցվող ծառայությունների որակի բարելավումն առաջնահերթություն է։ Դրական են նաև քաղաքացիների արձագանքները։

Շրջիկ ծառայության այցերի մասին քաղաքացիները իրազեկվում են տեղական ինքնակառավարման մարմիններից։ Հաջորդը կսպասարկվեն Շիրակի մարզի բնակիչները՝ ստանալով արագ և որակյալ ծառայություններ։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտՀնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտԱմառային զորակոչը շարունակվում է. «Զինուժ»-ի անդրադարձըԱՄՆ-ի հարվածների վերսկսումից ի վեր Իրանում 50 մարդ է զոհվելԱրգենտինայի նախագահը վախենում է խանգարել թիմին, դրա համար հրաժարվել է մեկնել ԱԱ-2026-ի եզրափակչինՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ներըWildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասինՌուսաստանը պատրաստ է տրանսպորտային հարցերում օգնել Երևանին և Բաքվին. ԼավրովԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱվետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. ԱլեքսանյանՖԻՖԱ-ն չի պլանավորում ծխի պատճառով հետաձգել ԱԱ եզրափակիչըՖրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովԿոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆՀնդկաստանը ուղեծիր է դուրս բերել իր առաջին մասնավոր մշակված հրթիռըՀայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարումՀայաստանում բալի տեսակավորման նոր համակարգը կապահովի արտահանման համար ավելի բարձր որակ Մի լուսանկար, որը դարձավ պատմություն․ Մեսսին ու Յամալը՝ մանկությունից մինչև աշխարհի գլխավոր բեմ Ընկերությունները կապարակնքելը վատ պրակտիկա է. Հրայր ԿամենդատյանԱրարատի գագաթին հնչեց հայկական դհոլըՏուժածներ, հրդեհ և փրկարարական աշխատանքներ․ Wildberries-ի պահեստների շուրջ նոր մանրամասներ Ինչպե՞ս պաշտպանվել և ի՞նչ անել օձ տեսնելիս. մասնագետի խորհուրդները Չորս հայ կինոգործիչներ ընտրվել են Կաննի կինոփառատոնի «Քննադատների շաբաթ Next Step Studio» ծրագրի համար Ինչի՞ց են թունավորվել Բյուրեղավանի բնակիչները, քանի՞ հիվանդ է դիմել Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 5,000-ը Trust Way. վստահելի լոգիստիկ գործընկեր՝ ավելի քան 250 գործընկերոջ համար Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին Նովոսիբիրսկի մարզում երկրաշարժ է տեղի ունեցել Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զnրքերի դուրսբերման հարցը երկրի հարավից Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ ՍավգուլյանԳաղափարը չի կարելի մոռանալ, իսկ հավատը՝ կոտրել. Ցոլակ ԱկոպյանԲաքվի նոր ռազմավարությունը․ դրա համար միլիոններ է ծախսումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երկնաքերերի ռեկորդների ժամանակաշրջանը. ե՞րբ և ինչո՞ւ մարդիկ սկսեցին գերբարձր շենքեր կառուցել. «Փաստ»Եթե Թրամփը կարծում էր, որ Իրանի հետ hրադադարի հուշագիրն իրեն հնարավորություն կտա հանգիստ անցկացնել ԱՄՆ միջանկյալ ընտրությունները, կարծես սխալվել է․ Զաքարյան Հայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն ՄանվելյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 հուլիսի). Հայտարարվել է համազգային կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին. «Փաստ»Հայ ժողովուրդն առաջինն ինքն իրեն և իր պետությունը պետք է սիրի և գնահատի. Արսեն ԳրիգորյանՌուսաստանուոմ երկարացրել են պերովսկիտային արևային վահանակի կյանքի տևողությունը. 1800 ժամ աշխատանք և 99% արդյունավետություն Քաղաքական ուժերը վերադառնում են համայնքներ․ ի՞նչ է փոխվում ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրըԻ՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ ադրբեջանագետ «Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ»Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտվել է 2288 հանցագործություն Ի սկզբանե ձախողման դատապարտված նախաձեռնություն. ի՞նչ կապ ունեն չորս երկրներն իրար հետ. «Փաստ»Երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում․ Աբրահամյան Շուտով այս օդը մեզ կկործանիԿվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»