Այսօր Նիկոլ Փաշինյանի անձնական շահը համապատասխանում է Ադրբեջանի պետական շահի հետ. Արթուր Խաչատրյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր Նիկոլ Փաշինյանի անձնական շահը համապատասխանում է Ադրբեջանի պետական շահի հետ:
Այս մասին Դատախազության առջև ընթացող հավաքի ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Եվ Նիկոլ Փաշինյանը և իր կառուցողական գործընկեր Ալիևը շահագրգռված են, որ աշխարհը չճանաչի Ադրբեջանի հանցագործությունները՝ որպես էթնիկ զտում և որպես ցեղասպանություն:
Եվ ահա դա է պատճառը թե ինչու ենք մենք ասում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, որովհետև ինքը վտանգ է մեր պետության համար, որովհետև իր շահերը և մեր ազգային շահերը իրարից տարամիտում են: Նիկոլ Փաշինյանը մեր պետականության հակառակորդն է»,-հայտարարեց Արթուր Խաչատրյանը:
Վերջում Խաչատրյանն ավելացրեց, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը բխուղ է հայոց պետականության և ի սփյուռս աշխարհի հայության շահերից։ Ուստի Փաշինյանը պետք է հեռանա և իր դեմ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի: