Առաջիկա 20 տարիներին Լեւոն Տեր-Պետրոսյանին կյանքին որեւէ վտանգ չի սպառնում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռաջիկա 20 տարիների ընթացքում ՀՀ Առաջին նախագահի կյանքին եւ աշխատունակությանը որեւէ վտանգ չի սպառնում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը:
«Այս տարվա հունվարի 26-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը Գլենդեյլի Մեմորիալ Հիվանդանոցում հետվիրահատական ստուգման է ենթարկվել բուժող բժիշկներ Պետար Վուկասինի եւ Գալուստ Յուքարի կողմից: Վերջիններս գոհունակություն են հայտնել Տեր-Պետրոսյանի ապաքինման ընթացքի վերաբերյալ եւ հավաստիացրել, որ առաջիկա 20 տարիների ընթացքում ՀՀ Առաջին նախագահի կյանքին եւ աշխատունակությանը որեւէ վտանգ չի սպառնում:
Տեր-Պետրոսյանը պատրաստվում է Երեւան վերադառնալ 2-3 շաբաթից»,-ասված է հաղորդագրության մեջ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



