Մայրն աշխատանքից եկել է տուն և տղայի սառած դին է տեսել․ Ձորաղբյուրի բնակիչը սպանել է մորաքրոջ տղային. տեսանյութ
ՎԻԴԵՈՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կոտայքի մարզի Ջրվեժ խոշորացված համայքնի Ձորաղբյուր վարչական բնակավայրում նախօրեին սպանություն է տեղի ունեցել։ Ձորաղբյուրի բնակիչները Oragir.News-ի հետ զրույցում հայտնեցին, որ սպանողն ու սպանվածը հարազատ մորաքրոջ տղաներ էին, երկուսն էլ ապրում էին Ձորաղբյուրում։
«Սպանված տղան՝ Ազատիկը, 34 տարեկան էր, ամուսնացած չէր, ապրում էր մոր հետ, հայրը վաղուց մահացել էր։ Իսկ մորաքրոջ տղան՝ Գոռը, մի քիչ տարիքով ավելի մեծ է, էլի ամուսնացած չէ, նա մենակ է ապրում, ծնողները վաղուց մահացել են»,- ասաց սպանված տղայի ազգականը։
Նրա խոսքով՝ խոսակցություններ կան, որ Գոռը եկել է մորաքրոջ տուն և նրա տղայից գումար ու ծխախոտ է պահանջել, նա էլ պատասխանել է, որ չունի, ինչն էլ դարձել է սպանության պատճառ։
«Այսօր առավոտ ոստիկանները եկել ու տարել են, ինքը վիզ է առել, որ մորաքրոջ տղային սպանել է»,- ասաց մեր զրուցակիցը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live