Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեկ ամսում՝ 800 դոլարի տնտեսում․ ՀՀ-ում էլեկտրական շարժիչով մեքենաների քանակն ավելանում է. ինչ առավելություններ ունի այն

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանում էլեկտրոմոբիլների նկատմամբ հասարակության հետաքրքրվածությունը վերջին շրջանում մեծացել է:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել կրկին ավելացնել երկիր 0% մաքսատուրքով էլեկտրոմոբիլի ներմուծման քվոտան։

Chargers.am-ի տնօրեն Վիլեն Գինոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ և՛ առանց մաքսատուրքի ներմուծման, և՛ քիչ ծախսատար լինելու շնորհիվ էլեկտրոմոբիլների ծավալները հակապես վերջին մեկ տարվա ընթացքում մեծ աճ են գրանցել։ Նրա խոսքով՝ այս տեսակի մեքենաներից հիմնականում օգտվում են տղամարդ վարորդները։

Վերջինս նկատում է, որ էլեկտրոմոբիլների շահագործումը անհամեմատ շահավետ է, մոտ 10 անգամ խնայողություն է ունենում էլեկտրոմոբիլիստը՝ ներքին այրման շարժիչով մեքենաների համեմատ:

«Եթե համեմատեմ բենզինով մեքենայի հետ, իմ օրինակով, ես տնտեսում եմ ամիսը 800 դոլար։ Այսինքն՝ էլեկտրոմոբիլի օգուտն ավելի մեծ է։ Նպաստում է նաև բնապահպանական խնդիրների լուծմանը, օդը չի աղտոտում։ Ծավալների մեծացումն էլ կարող ենք հիմնականում մատչելի լինելու հետ կապել թե՛ վառելիքի, թե՛ տեխնիկական սպասարկման առումով։ Շատ ընկերություններ իրենց ծախսերն ու ներդրումը կոմպենսացնելու համար ևս նախընտրում են էլեկտրական շարժիչով մեքենաները»,- ասում է նա:

Ըստ զրուցակցի՝ էլեկտրոմոբիլը վարորդին գրավում է նաև այն առումով, քանի որ տեխնիկական սպասարկման անհրաժեշտություն հաճախ չի լինում․ բենզինային շարժիչով մեքենայի դեպքում, օրինակ, պահանջվում է հաճախ յուղը փոխել, երբեմն դետալային խնդիրներ են առաջանում, որոնց հետևանքով մեքենան շարքից դուրս է գալիս․ «Արդեն նոր մեքենաներ են գալիս Հայաստան, նոր մոդելի։ Հայաստանում հիմա շատ մարդիկ մտածում են անցնեն էլեկտրոմոբիլի․ ունեն 15 տարվա մեքենա, որի անվտանգությունը, բնական է, էլ առաջվանը չէ, վաճառում են ու գնում մեկ տարեկան մեքենա, որն ավելի անվտանգ է»։

Գինոսյանը դրական է համարում Կառավարության ընդունած որոշումը, որով ևս 600 էլեկտրոմոբիլ հնարավոր կլինի ներմուծել 2024-ին առանց մաքսատուրքի։ Նա կարծում է, որ տարվա կեսին դրանք արդեն սպառված կլինեն։

Chargers.am-ի տնօրենը, սակայն, մի մտահոգություն ունի․ «Չնայած նշված որոշումը արդյունավետ է, սակայն պետք է նշել, որ գույքահարկը էլեկտրոմոբիլների համար շատ բարձր է, նույն բիզնեսային շարժիչով մեքենանների հետ են համեմատում։ Էլեկտրոմոբիլները 200 ձիաուժից մինչև 1000 կարող են ունենալ, բայց դասվում են բենզինային ձիաուժով։ Գուցե առանց մաքսատուրքի ներմուծումը հիմա փակում է գույքահարկի բարձր լինելու հանգամանքը, սակայն գալու է մի օր, երբ արտոնությունը էլ չի լինելու, իսկ գույքահարկն այդպես էլ կմնա։ Պետք է ուսումնասիրել ուրիշ երկրների օրինակը, թե ոնց է արվում։ Եթե համեմատենք նրանց հարկերն ու աշխատավարձերը, դրանք հաստատ մեզ հետ համեմատելի չեն, սակայն իրենք արտոնություն ունեն գույքահարկի հետ կապված»։

Միևնույն ժամանակ Գինոսյանը շեշտում է, որ էլեկտրոմոբիլների համար անհրաժեշտ ենթակառուցվածքների մասով Հայաստանում հիմա ևս խնդիրներ չկան։ Իրենց ընկերությունը զբաղվում է էլեկտրոմոբիլների լիցքավորիչների տեղադրմամբ, որի ցուցանիշները փաստում են՝ վարորդները արագ անցում են կատարում դեպի էլեկտրական մեքենանների։

Զրուցակիցը վստահեցնում է՝ էլոկտրոմոբիլով երթևեկելու դեպքում վարորդը լիցքավորման հետ կապված որևէ խնդիր չի ունենա․ «Հանգիստ կարող են ուղևորվել՝ առանց մտածելու, թե լիցքավորիչ չեն գտնի։ Տեղադրված են բավականին արագ լիցքավորման կայաններ, 400-500 մետր Հայաստանում վարելու ընթացքում մեկ անգամյա լիցքավորմամբ կարելի է հանգիստ լինել, չունենալ վերալիցքավորելու կարիք։ Լիցքավորումը տևում է կես ժամ։ Թիվ չեմ կարող նշել, թե արդեն քանի լիցքավորման կայան ենք տեղադրել, մեծ աշխատանք ենք տանում»։

Ըստ Գինոսյանի՝ Հայաստանում այժմ խնդիր չկա նաև էլեկտրոմոբիլների գծով մասնագետների, որոնք 70 տոկոսն են կազմում։ Այս ոլորտը նա համոզված է, որ շատ արագ կարող է զարգանալ։

«Մենք զբաղվում ենք անձնական տարածքներում լիցքավորման կայաններ տեղադրելու գործընթացով։ Օրինակ՝ տան մոտակայքում, ռեստորանի կամ սրճարանի բակում։ Իրավունք կա այն տեղադրել նաև մայրուղիներում, բայց քաղաքի կենտրոնում դեռևս թույլ չի տրվում։ Սահմանափակումներ կան՝ կապված տարածքում հոսանքի անբավարարության և անվտանգության կանոնների պահպանման մասով։ Դիմում են նաև բիզնես ոլորտի համար, բայց դրանով չենք զբաղվում։ Անձնական տարածքներում տեղադրելու զանգերը շատ են լինում»,- ասում է նա։

Ըստ «Էներգետիկայի հայկական գործակալության»՝ 2023 թվականի ընթացքում Հայաստան ներմուծված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ընդհանուր թիվը կազմել է 4330։ 2018թ.-ից մինչև 2023թ. 3-րդ եռամսյակը ներառյալ ներմուծվել է 10 հազար 564 էլեկտրոմոբիլ:

Պայմանավորված ԵԱՏՄ մաքսային կարգավորումներով, ՀՀ կառավարության սահմանած արտոնություններով, ինչպես նաև Հայաստանում աննախադեպ էլեկտրոմոբիլների լիցքավորման ենթակառուցվածքների զարգացմամբ՝ էլեկտրոմոբիլների տարածման առումով վերջին 3 տարիների ընթացքում (2020-2023թթ․) եղել է 1123,16% աճ:

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Ուկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում Մեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԳազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրանՄեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»Լույս չի լինելու «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներԳլխավոր մրցանակ՝ iPhone 18 Pro