Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մարդկային էության ներսում չարը չի կարող հաղթել բարուն․ մեծ մարդասեր Նանսենի ծննդյան օրն է

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր նորվեգացի բևեռախույզ, օվկիանոսագետ, ֆիզիկական օվկիանոսագիտության հիմնադիր, մարդասեր և հասարակական-քաղաքական գործիչ, ի վերջո մեծ հայասեր Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան օրն է։

Նանսենին ծնեց Նորվեգիան, բայց կորցրեց աշխարհը։ Իր մեծ մարդասիրության համար 1922 թ-ին Նանսենին շնորհվել է Նոբելյան մրցանակ։

«Մարդկային էության ներսում չարը չի կարող հաղթել բարուն: Կա՞ արդյոք ավելի մեծ առաքելություն, քան հավատը փրկելը, հավատը մարդու նկատմամբ, հավատը ոչ միայն սեփական ապագայի, այլև ողջ մարդկության»,- վստահ էր Նանսենը:

Նանսենը խորությամբ ուսումնասիրել և բարձրաձայնել է մեր դարավոր պատմության ողբերգական իրադարձություններով էջերը, սատար և պաշտպան կանգնել հայ գաղթականներին։ Հայերի շահերի պաշտպանն արդեն ուներ իր հաստատ համոզմունքներն ու հիասթափությունները եվրոպական քաղաքագետների վարած քաղաքականությունից։ Հայության իրավունքների պաշտպանության համար նա տարբեր միջոցների էր դիմում, իսկ ժողովրդին խորհուրդ տալիս հույսը դնել սեփական կարողությունների վրա։ Լինելով փոքրաթիվ ազգի ներկայացուցիչ` նա պատկերացնում էր այդպիսի ժողովուրդների հանդեպ հզոր պետությունների գայլային ախորժակի բռնկումների անխուսափելիությունը։

Նա գրում է. «Պատմությունը ապացուցում է, որ փոքր ազգերը մարդկությանը տալիս են մեծագույն արժեքներ։ Սակայն երբ մեծ ազգերը փոքրերի վրա իրենց իրավունքները հաստատում են բռնությամբ, նրանց հետաքրքրում է ոչ թե որակը, այլ քանակը։ Նրանց համար կարևոր չէ, թե որտեղ են մարդիկ լավ ապրում, այլ թե որտեղ են նրանք ավելի շատ»։

Վրդովված միջազգային հանրության անտարբերությունից՝ Նանսենը անձամբ կազմակերպեց օգնությունը հայ ժողովրդին: Նա նպատակ ուներ մեղմել փախստականների խնդիրները զարգացման իր անձնական նախաձեռնությունների միջոցով: Այդպիսի փորձ էր Հայաստանի գյուղատնտեսությանն ու սոցիալական զարգացմանն ուղղված օգնությունը`Հայաստանում ստեղծելու ծավալուն ոռոգման համակարգ: Լինելով ականատեսը 1925 թ-ին Հայաստանում տեղի ունեցող ավերածություններին, Նանսենը հետագայում գրեց ազդեցիկ մի գիրք` «Հայաստանը և Մերձավոր Արեւելքը», ինչպես նաևՀայ Դատը քարոզող բազմաթիվ հոդվածներ ու ելույթներ:

Նանսենը հույս էր ներշնչում անհապաղ օգնության կարիք ունեցող հազարավոր հայերի: Նա ներդրեց իր ողջ եռանդն ու ջանքերը հայ ժողովրդին օգնելու գործին` հասցնելով իրեն ֆիզիկական հյուծման: 1930 թվականին նա ունեցավ սրտի կաթված:

1930 թ. մայիսի 13. դադարում է բաբախել վերջին երկու տարիներին ցավերից տառապող մեծ մարդասերի սիրտը: Վերջապես խաղաղվում է նրա անհանգիստ հոգին: Համաձայն սեփական կտակի՝ նրա մարմինը դիակիզվում է: Դստեր պատմածով՝ այդ պահին չի ասվում ոչ մի խոսք, միայն նվագախումբը հնչեցնում է Շուբերտի «Մահը եւ աղջիկը»: Գիտնականի՝ մասունք դարձած մոխիրը թաղվում է Պուլհյոգդայի բարձրուղեշ ծառերից մեկի հովանու տակ…

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինՄեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Մոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին