Ֆրանսիայի նախագահը կրկին կոչ է արել դադարեցնել զենքի արտահանումն Իսրայել. մանրամասներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը կրկին կոչ է արել դադարեցնել զենքի արտահանումն Իսրայել:
Նախագահն ասել է, որ դա միակ միջոցն է «Համասի» և «Հըզբոլլահի» դեմ Իսրայելի պատերազմին վերջ տալու համար, գրել է «Ռոյթերսը»։
Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ դա Իսրայելին զինաթափելու կոչ չէ, այլ «աշխարհի այս հատվածում ցանկացած ապակայունացում դադարեցնելու կոչ»։
Մակրոնի խոսքով՝ զենքի էմբարգոն կհանգեցնի հրադադարի, իսկ վերջինն էլ կարագացնի պատանդների վերադարձը, «կփրկի խաղաղ բնակչությանն ու կօգնի խուսափել պատերազմի ռեգիոնալ տարածումից»։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



