Կառավարության օպտիմալացման հարցը վարչապետի ուշադրության կենտրոնում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի կառավարության օպտիմալացումը վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուշադրության կենտրոնում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: «Այդ հարցը վարչապետի ուշադրության կենտրոնում է, և նա դրան անդրադառնալու էր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Գաբրիելյանը:
Հարցին, թե ի՞նչ փոփոխություններ են սպասվում, ՀՀ փոխվարչապետը պատասխանեց. «Թե ինչ փոփոխություններ կլինեն, պարզ կդառնա առաջիկայում: Այս պահին ես ոչինչ չեմ կարող ասել»:
Կառավարության օպտիմալացման մասին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսել է 2015թ. վերջին: Նա հայտարարել է, որ օպտիմիլիզացման գնալու քայլեր են ձեռնարկվելու:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



