Խոշոր վթար` Շիրակի մարզում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 12-ին, ժամը 13:36-ին ահազանգ է ստացվել, որ Բենիամին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:
ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ն. Մ., ծնված 1957 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդն արգելափակումից դուրս է բերվել տեղի ուժերով:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live